00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев: Фильм "Кутузов" как орудие советской пропаганды
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Зачем нацистам нужен был Наполеон?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–Իրան հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա. Փաշինյանն ընդունել է Արաղչիին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Իրանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն, և տեղի ունեցող զարգացումներն ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք և երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար: Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, և դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են փոխադարձ վստահություն ձևավորել»,– ընդգծել է Փաշինյանը։
Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները:
Նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն, և տեղի ունեցող զարգացումներն ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը:
Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը: Միաժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:
ՀՀ վարչապետը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
Հիշեցնենք` Սեյեդ Աբբաս Արաղչին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 24-ին։
Իրանի արտգործնախարարը շրջել է Երևանում, մտել հուշանվերների խանութ
Լրահոս
0