https://arm.sputniknews.ru/20250325/hh-tntesutjunn-atshel-e-41-vov-bajc-ardjunaberutjuny-tuzhel-e-vitshakagrutjun-87134750.html
ՀՀ տնտեսությունն աճել է 4,1 %–ով, բայց արդյունաբերությունը տուժել է. վիճակագրություն
ՀՀ տնտեսությունն աճել է 4,1 %–ով, բայց արդյունաբերությունը տուժել է. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով` շինարարության և առևտրի ոլորտում աճը շարունակվում է, թեև տեմպերը 2024 թվականի համեմատ դանդաղել են։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T17:17+0400
2025-03-25T17:17+0400
2025-03-25T18:30+0400
վիճակագրություն
արդյունաբերություն
շինարարություն
առևտուր
հայաստան
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26213581_0:0:1600:901_1920x0_80_0_0_06540370d2e3ef3144a2eec973fec4b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար–փետրվարին աճել է 4.1 %–ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։Առավել նկատելի անկում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում՝ արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։Արդյունաբերության ակտիվության նվազումն ազդել է նաև արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Արտահանումը երկու ամսում նվազել է 2,5 անգամ՝ մինչև 1 մլրդ 41 մլն դոլար, ներմուծումը կրճատվել է 45,8 %–ով՝ մինչև 1 մլրդ 744,8 մլն դոլար: Նշենք, որ վերջին տարիներին արտաքին առևտրի աճը հիմնականում ապահովվել է վերարտահանման հաշվին:ՀՀ–նում գնաճը 2 տարվա մեջ առաջին անգամ մոտեցել է ԿԲ–ի թույլատրելի վերին սահմանինՇինարարության և առևտրի ոլորտում աճը շարունակվում է, թեև տեմպերը 2024 թվականի համեմատ դանդաղել են։ Անցած տարի այս ոլորտների աճը հասնում էր 15–20 %–ի, իսկ այս տարվա հունվար–փետրվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 12,2 %, իսկ առևտրի ոլորտում՝ 7,8 %։Զգալիորեն արագացել է նաև ծառայությունների ոլորտի աճը։ Եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում այն պահպանվել է մոտ 5 % կամ ավելի ցածր մակարդակում, ապա 2025 թվականի սկզբին այն հասել է 12,4 %–ի։ 2024 թվականի վերջին դանդաղումից հետո կրկին աշխուժացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ գրանցվել է 5,3 % աճ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/19/26213581_0:0:1420:1065_1920x0_80_0_0_040636dc0d686a2c52280dd829a89817.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիճակագրություն, արդյունաբերություն, շինարարություն, առևտուր, հայաստան, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), ինֆոգրաֆիկա
վիճակագրություն, արդյունաբերություն, շինարարություն, առևտուր, հայաստան, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), ինֆոգրաֆիկա
ՀՀ տնտեսությունն աճել է 4,1 %–ով, բայց արդյունաբերությունը տուժել է. վիճակագրություն
17:17 25.03.2025 (Թարմացված է: 18:30 25.03.2025) Կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով` շինարարության և առևտրի ոլորտում աճը շարունակվում է, թեև տեմպերը 2024 թվականի համեմատ դանդաղել են։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար–փետրվարին աճել է 4.1 %–ով։ Այս մասին են վկայում
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։
Առավել նկատելի անկում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում՝ արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։
Արդյունաբերության ակտիվության նվազումն ազդել է նաև արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Արտահանումը երկու ամսում նվազել է 2,5 անգամ՝ մինչև 1 մլրդ 41 մլն դոլար, ներմուծումը կրճատվել է 45,8 %–ով՝ մինչև 1 մլրդ 744,8 մլն դոլար: Նշենք, որ վերջին տարիներին արտաքին առևտրի աճը հիմնականում ապահովվել է վերարտահանման հաշվին:
Շինարարության և առևտրի ոլորտում աճը շարունակվում է, թեև տեմպերը 2024 թվականի համեմատ դանդաղել են։ Անցած տարի այս ոլորտների աճը հասնում էր 15–20 %–ի, իսկ այս տարվա հունվար–փետրվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 12,2 %, իսկ առևտրի ոլորտում՝ 7,8 %։
Զգալիորեն արագացել է նաև ծառայությունների ոլորտի աճը։ Եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում այն պահպանվել է մոտ 5 % կամ ավելի ցածր մակարդակում, ապա 2025 թվականի սկզբին այն հասել է 12,4 %–ի։ 2024 թվականի վերջին դանդաղումից հետո կրկին աշխուժացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ գրանցվել է 5,3 % աճ։