https://arm.sputniknews.ru/20250325/gegham-manukjany-simvonjanic-pahanjec-nervoghutjun-khndrel-qrderic-avinjani-khvosqeri-hamar-87110815.html
Գեղամ Մանուկյանը Սիմոնյանից պահանջեց ներողություն խնդրել քրդերից Ավինյանի խոսքերի համար
Գեղամ Մանուկյանը Սիմոնյանից պահանջեց ներողություն խնդրել քրդերից Ավինյանի խոսքերի համար
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը որոշեց բոլորի անունից Ավինյանի խոսքերի համար ներողություն խնդրել քուրդ եղբայրներից ու քույրերից։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T10:38+0400
2025-03-25T10:38+0400
2025-03-25T10:39+0400
գեղամ մանուկյան
ալեն սիմոնյան
քուրդ
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81935079_0:0:1600:901_1920x0_80_0_0_d61814bbf1e79be83d01f6955b97b05b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանից պահանջեց ներողություն խնդրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վիրավորական արտահայտության համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19–ի Երևանի ավագանու նիստի ավարտին Տիգրան Ավինյանը բարկացավ ընդդիմության այն մեղադրանքներից, որ քաղաքապետարանը վատ է աշխատում։ Նա, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ նրանք որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից, միևնույնն է, դա անհնար է, մարդիկ էլ «փափախով քուրդ չեն»։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց պաշտպանել Ավինյանին` ասելով, որ մեր խոսակցականում կան արտահայտություններ, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում, այսինքն` ասում ենք մի բան, որը ասացվածք է, սակայն ամենևին նպատակը որևէ մեկին, կամ որևէ ազգին վիրավորելը, տարանջատելը չէ։«Մենք հաճախ, մեր հարևան ազգությունների անվանումներն ասելով, փորձում ենք միմյանց վիրավորել, այն պարագայում, երբ դա ընդամենը ազգության անվանում է։ Ուստի, ես համոզված եմ, որ պարոն Ավինյանը որևիցե մեկին վիրավորելու նպատակի չի ունեցել։ Ես դրա մեջ ավելի քան վստահ եմ»,– ընդգծեց Սիմոնյանը։Մանուկյանն արձագանքեց` ասելով, որ նման թևավոր արտահայտություններից կարող ենք հիշել նաև «անաղուհաց քրդի շունը», սակայն, միևնույնն է` չի կարելի նման արտահայտություններին հղում տալ ու վիրավորել մարդկանց։«Ես բոլորիս անունից ներողություն եմ հայցում մեր քուրդ եղբայրներից ու քույրերից, քանի որ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերի վիրավորելը»,– հայտարարեց պատգամավորը։Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ Մանուկյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում սեռական բնույթի հայհոյանք էր գրել «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրողների հասցեին, և դա միակ դեպքը չէր։Նշենք նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ազգությամբ քուրդ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով քաղաքապետի «փափախով քուրդ» արտահայտությունը, ասել էր` երբ հանդիպի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, կզգուշացնի, որ զգույշ խոսի։Հիշեցնենք նաև` 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Տիգրանի Ավինյանի հայրն էր աղմկահարույց հայտարարություն արել։ Կարմիր գծերի վճարների մասին խոսելիս` Արմեն Ավինյանն ասել էր. «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի էստեղ իրա գեղի «Opel»-ով»։ Քաղաքապետը ներողություն էր խնդրել հոր կոպիտ արտահայտության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81935079_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fdb3d6d1dafc0362b833d7fbee9b2592.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, ալեն սիմոնյան, քուրդ, տիգրան ավինյան
գեղամ մանուկյան, ալեն սիմոնյան, քուրդ, տիգրան ավինյան
Գեղամ Մանուկյանը Սիմոնյանից պահանջեց ներողություն խնդրել քրդերից Ավինյանի խոսքերի համար
10:38 25.03.2025 (Թարմացված է: 10:39 25.03.2025) Ընդդիմադիր պատգամավորը որոշեց բոլորի անունից Ավինյանի խոսքերի համար ներողություն խնդրել քուրդ եղբայրներից ու քույրերից։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանից պահանջեց ներողություն խնդրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վիրավորական արտահայտության համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19–ի Երևանի ավագանու նիստի ավարտին Տիգրան Ավինյանը բարկացավ ընդդիմության այն մեղադրանքներից, որ քաղաքապետարանը վատ է աշխատում։ Նա, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ նրանք որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից, միևնույնն է, դա անհնար է, մարդիկ էլ «փափախով քուրդ չեն»։
«Որպես ԱԺ նախագահ` ձեզնից ակնկալում եմ դիրքորոշում և դատապարտող խոսքեր, քանի որ խորհրդարանում կան նաև քուրդ և եզդի համայնքների ներկայացուցիչներ»,– ասաց Մանուկյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց պաշտպանել Ավինյանին` ասելով, որ մեր խոսակցականում կան արտահայտություններ, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում, այսինքն` ասում ենք մի բան, որը ասացվածք է, սակայն ամենևին նպատակը որևէ մեկին, կամ որևէ ազգին վիրավորելը, տարանջատելը չէ։
«Մենք հաճախ, մեր հարևան ազգությունների անվանումներն ասելով, փորձում ենք միմյանց վիրավորել, այն պարագայում, երբ դա ընդամենը ազգության անվանում է։ Ուստի, ես համոզված եմ, որ պարոն Ավինյանը որևիցե մեկին վիրավորելու նպատակի չի ունեցել։ Ես դրա մեջ ավելի քան վստահ եմ»,– ընդգծեց Սիմոնյանը։
Մանուկյանն արձագանքեց` ասելով, որ նման թևավոր արտահայտություններից կարող ենք հիշել նաև «անաղուհաց քրդի շունը», սակայն, միևնույնն է` չի կարելի նման արտահայտություններին հղում տալ ու վիրավորել մարդկանց։
«Ես բոլորիս անունից ներողություն եմ հայցում մեր քուրդ եղբայրներից ու քույրերից, քանի որ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերի վիրավորելը»,– հայտարարեց պատգամավորը։
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ Մանուկյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում սեռական բնույթի հայհոյանք էր գրել «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրողների հասցեին, և դա միակ դեպքը չէր։
«Եթե ցանկանում եք ներողություն խնդրել, այդ ցանկը շատ մեծ է, կարող եք գրանցվել ու մոտավորապես մի 10 րոպե տարբեր բաների համար ներողություն խնդրել»,– հեգնեց ԱԺ նախագահը։
Նշենք նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ազգությամբ քուրդ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով քաղաքապետի «փափախով քուրդ» արտահայտությունը,
ասել էր` երբ հանդիպի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, կզգուշացնի, որ զգույշ խոսի։
Հիշեցնենք նաև` 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Տիգրանի Ավինյանի հայրն էր աղմկահարույց հայտարարություն արել։ Կարմիր գծերի վճարների մասին խոսելիս` Արմեն Ավինյանն ասել էր. «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի էստեղ իրա գեղի «Opel»-ով»։ Քաղաքապետը ներողություն էր խնդրել հոր կոպիտ արտահայտության համար։