https://arm.sputniknews.ru/20250325/erevanum-teghi-e-unecel-irani-ag-nakharari-grqi-hajeren-targmanutjan-shnvorhandesy-87139391.html
Երևանում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Երևանում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Sputnik Արմենիա
Գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T18:50+0400
2025-03-25T18:50+0400
2025-03-25T18:52+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
գիրք
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87138707_0:165:1600:1065_1920x0_80_0_0_9b951e261d173865c2c11101555b1973.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։«Այս պատերի ներսում այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման և իհարկե անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք: Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը»,– միջոցառման շրջանակում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ՀՀ ԱԳ նախարարը մեջբերել է Արաղչիի գրքի մի հատված, որում նշվում է, որ դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին։ Միրզոյանը սա համարել է առանցքային, հիմնարար դրույթ, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել:«Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը»,- ասել է Միրզոյանը։Նշենք, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 24-ին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87138707_117:0:1537:1065_1920x0_80_0_0_323692d174230d29b7e94a43e7719cad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, գիրք, արարատ միրզոյան
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հայաստան, գիրք, արարատ միրզոյան
Երևանում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
18:50 25.03.2025 (Թարմացված է: 18:52 25.03.2025) Գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է
«Արմենպրեսը»։ «Այս պատերի ներսում այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման և իհարկե անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք: Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը»,– միջոցառման շրջանակում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը մեջբերել է Արաղչիի գրքի մի հատված, որում նշվում է, որ դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին։ Միրզոյանը սա համարել է առանցքային, հիմնարար դրույթ, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել:
«Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը»,- ասել է Միրզոյանը։
Նշենք, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 24-ին։