https://arm.sputniknews.ru/20250325/divanagitutjan-haghtanak-e-vor-imanalvov-hapk-i-andam-enq-mez-zenq-en-vatsharum-simvonjan-87114400.html
Դիվանագիտության հաղթանակ է, որ իմանալով՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք, մեզ զենք են վաճառում․ Սիմոնյան
Դիվանագիտության հաղթանակ է, որ իմանալով՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք, մեզ զենք են վաճառում․ Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ խոսնակի խոսքով՝ 2020թ․ պատերազմից հետո պլան է եղել, որ Ադրբեջանն էլ Հայաստանից տարածք զավթի և հռչակի ադրբեջանական։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T12:21+0400
2025-03-25T12:21+0400
2025-03-25T12:27+0400
ալեն սիմոնյան
դիվանագետ
հայաստան
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82374771_0:0:1600:901_1920x0_80_0_0_5852dbbd52c04ba6d0d6b22c63103f22.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դիվանագիտության ոլորտում Հայաստանը նկատելի հաջողություններ ունի։ԱԺ խոսնակի խոսքով՝ 2020թ․ պատերազմից հետո պլան է եղել՝ ունենալ «հայելային նույն իրավիճակը, ինչպես 90-ականներին էր եղել, Ադրբեջանի զորքն էլ Հայաստանից ինչ-որ տոկոս զավթի, նստի և հռչակի․․․ (ադրբեջանական. խմբ)։«Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք, և ես կարծում եմ, որ մեզ մոտ ամենահաջողված ոլորտը հենց միջազգայինն է։ Աննախադեպ բան է, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը ՀԱՊԿ-ից դուրս է, մի հատիկ փամփուշտ վաճառի կամ փոխանցի։ Դուք հասկանու՞մ եք, թե դա քաղաքական ինչ մեսիջ է, ու կարևոր չէ, թե ինչ են տալիս, կարևոր է հենց էդ գործողությունը։ Դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո տեխնոլոգիաները չեն փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրին և այլն»,- նշեց Սիմոնյանը։2024–ի հունիսին Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում կողմերը պայմանագիր էին ստորագրել ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման վերաբերյալ: Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 արձակման կայանքի մասին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82374771_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fedc94caf3895b690eb4919b5167c3c8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, դիվանագետ, հայաստան, զենք
ալեն սիմոնյան, դիվանագետ, հայաստան, զենք
Դիվանագիտության հաղթանակ է, որ իմանալով՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք, մեզ զենք են վաճառում․ Սիմոնյան
12:21 25.03.2025 (Թարմացված է: 12:27 25.03.2025) ԱԺ խոսնակի խոսքով՝ 2020թ․ պատերազմից հետո պլան է եղել, որ Ադրբեջանն էլ Հայաստանից տարածք զավթի և հռչակի ադրբեջանական։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դիվանագիտության ոլորտում Հայաստանը նկատելի հաջողություններ ունի։
«Տարբեր երկրներ, իմանալով, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ, մեզ զենք են վաճառում։ Դա հաջողություն չի՞։ Այն, որ միջազգային քաղաքացիական դիտորդները ՀՀ սահմանին են կանգնած, և դա բարձրացնում է ՀՀ անվտանգային մակարդակը»,- ասաց Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
ԱԺ խոսնակի խոսքով՝ 2020թ․ պատերազմից հետո պլան է եղել՝ ունենալ «հայելային նույն իրավիճակը, ինչպես 90-ականներին էր եղել, Ադրբեջանի զորքն էլ Հայաստանից ինչ-որ տոկոս զավթի, նստի և հռչակի․․․ (ադրբեջանական. խմբ)։
«Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք, և ես կարծում եմ, որ մեզ մոտ ամենահաջողված ոլորտը հենց միջազգայինն է։ Աննախադեպ բան է, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը ՀԱՊԿ-ից դուրս է, մի հատիկ փամփուշտ վաճառի կամ փոխանցի։ Դուք հասկանու՞մ եք, թե դա քաղաքական ինչ մեսիջ է, ու կարևոր չէ, թե ինչ են տալիս, կարևոր է հենց էդ գործողությունը։ Դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո տեխնոլոգիաները չեն փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրին և այլն»,- նշեց Սիմոնյանը։
2024–ի հունիսին Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում կողմերը պայմանագիր էին ստորագրել ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման վերաբերյալ: Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 արձակման կայանքի մասին է։