https://arm.sputniknews.ru/20250325/arpi-davvojany-harcaqnnvel-e-inch-qreakan-gvortsi-masin-e-khvosqy-87109368.html
Արփի Դավոյանը հարցաքննվել է. ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը
Արփի Դավոյանը հարցաքննվել է. ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը
Sputnik Արմենիա
Դավոյանը տվյալ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 2018 թվականին, իսկ նախաքննությունը դեռևս շարունակվում է։ 25.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-25T09:44+0400
2025-03-25T09:44+0400
2025-03-25T12:09+0400
արփի դավոյան
քրեական գործ
վկա
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57650972_0:0:1382:778_1920x0_80_0_0_7ab38cc666d5bf769578d4f2678d621c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչական բաժնում անգամ հարցաքննվել է: Թերթը փորձել է պարզել` ինչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը, ինչ կարգավիճակ ունի և ինչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը բաց է մնում. ՔՊ–ն կրկին նիստ կանիԻ պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Վստահեցրել են` վերջինը դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։Թերթը նաև նշում է, որ Արփի Դավոյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից ու դրա հետևանքով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո նեղացած է ՔՊ–ից ու ամիսներ շարունակ չի մասնակցում վարչության նիստերին:ՔՊ–ն որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57650972_95:0:1323:921_1920x0_80_0_0_9c6b000935b02a4e7c80d1fd40dd7ab8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արփի դավոյան, քրեական գործ, վկա, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արփի դավոյան, քրեական գործ, վկա, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Արփի Դավոյանը հարցաքննվել է. ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը
09:44 25.03.2025 (Թարմացված է: 12:09 25.03.2025) Դավոյանը տվյալ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 2018 թվականին, իսկ նախաքննությունը դեռևս շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչական բաժնում անգամ հարցաքննվել է: Թերթը փորձել է պարզել` ինչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը, ինչ կարգավիճակ ունի և ինչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:
Ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Վստահեցրել են` վերջինը դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
«Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերևս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից»,– գրում է պարբերականը:
Թերթը նաև նշում է, որ Արփի Դավոյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից ու դրա հետևանքով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո նեղացած է ՔՊ–ից ու ամիսներ շարունակ չի մասնակցում վարչության նիստերին: