https://arm.sputniknews.ru/20250324/stambuli-ishkhanutjunnery-bvoghvoqi-akcianeri-pattsharvov-sahmanapakel-en-nahangi-elumuty-87084571.html
Ստամբուլի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով սահմանափակել են նահանգի ելումուտը
Ստամբուլի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով սահմանափակել են նահանգի ելումուտը
Sputnik Արմենիա
Արգելքը տարածվում է անհատների, խմբերի և տրանսպորտային միջոցների վրա: 24.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-24T12:57+0400
2025-03-24T12:57+0400
2025-03-24T13:01+0400
ստամբուլ
թուրքիա
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86227623_0:60:3075:1790_1920x0_80_0_0_794e507f97ee5511042b2da40feb3341.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին Ստամբուլի իշխանությունները սահմանափակել են մուտքն ու ելքը տարածաշրջանից։Արգելքը տարածվում է անհատների, խմբերին և տրանսպորտային միջոցների վրա, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են մասնակցել անօրինական գործողություններին: Բողոքի ակցիաներին հնարավոր ներգրավվածության գնահատման չափանիշները չեն բացահայտվում։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի դիտարկումների համաձայն՝ այսօր առավոտյան փողոցներում անվտանգության ապահովման հետ կապված էական փոփոխություններ չեն գրանցվել։Ստամբուլի նահանգապետը նշանակվում է Թուրքիայի նախագահի կողմից, ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Դավութ Գյուլը։ Քաղաքապետին ընտրում են քաղաքացիները։Հիշեցնենք` Թուրքիայի խոշոր քաղաքներում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում` ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։Թուրքիայում բողոքի ակցիաներից հետո ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԲողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։Հիշեցնենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։Էրդողանը մտադիր չէ աչք փակել «փողոցային ահաբեկչության» վրա
ստամբուլ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86227623_0:0:2732:2048_1920x0_80_0_0_49fe33e8b0d6f3714393385c24a019b4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստամբուլ, թուրքիա, բողոքի ակցիա
ստամբուլ, թուրքիա, բողոքի ակցիա
Ստամբուլի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով սահմանափակել են նահանգի ելումուտը
12:57 24.03.2025 (Թարմացված է: 13:01 24.03.2025) Արգելքը տարածվում է անհատների, խմբերի և տրանսպորտային միջոցների վրա:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին Ստամբուլի իշխանությունները սահմանափակել են մուտքն ու ելքը տարածաշրջանից։
Արգելքը տարածվում է անհատների, խմբերին և տրանսպորտային միջոցների վրա, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են մասնակցել անօրինական գործողություններին: Բողոքի ակցիաներին հնարավոր ներգրավվածության գնահատման չափանիշները չեն բացահայտվում։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի դիտարկումների համաձայն՝ այսօր առավոտյան փողոցներում անվտանգության ապահովման հետ կապված էական փոփոխություններ չեն գրանցվել։
Ստամբուլի նահանգապետը նշանակվում է Թուրքիայի նախագահի կողմից, ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Դավութ Գյուլը։ Քաղաքապետին ընտրում են քաղաքացիները։
Հիշեցնենք` Թուրքիայի խոշոր քաղաքներում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում` ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով
ձերբակալված Իմամօղլուին
կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։