00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
22:59
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի հետ սահմանը ժամանակավորապես բացելու համար Էրդողանի գրասենյակն արդարացել է Բաքվի առաջ

© Photo : Screenshot / News.am«Մարգարա» անցակետով անցնող բեռնատարը
«Մարգարա» անցակետով անցնող բեռնատարը - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2025
Բաժանորդագրվել
Անկարայում հայտարարել են, որ դեռ փետրվարի վերջին ադրբեջանցիներին տեղեկացրել են Հայաստանի՝ Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռ հասցնելու ցանկության մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ-ից Սիրիա մարդասիրական բեռներ տեղափոխելու նպատակով Հայաստանի հետ սահմանը ժամանակավորապես բացելու համար Թուրքիայի նախագահի աշխատակազմն արդարացել է Ադրբեջանի առաջ:
Ավելի վաղ Բաքվի իշխանական և մերձիշխանական որոշ շրջանակներ հայտարարել էին, որ Թուրքիան բացել է «Մարգարա» անցակետը՝ այդ մասին չտեղեկացնելով «կրտսեր եղբորը»:
Էրդողանի գրասենյակին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը միաժամանակ (DMM) հայտարարել է, որ Բաքվից հնչող պնդումներն անհիմն են:
Նշվում է, որ դեռևս փետրվարի 24-ին Հայաստանի հետ բանակցությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովին տեղեկացրել է Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի ցանկության մասին:
Քըլըչն այդ մասին հայտնել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, երբ վերջինս այցելել էր Անկարա:
Ինչպես հայտնել ենք, հումանիտար բեռը Սիրիա էր ուղարկվել մարտի 21-ին, այդ նպատակով «Մարգարա» սահմանային անցակետը բացվել է 10 օրով:
Նշենք, որ Մարգարայի անցակետը բացվել էր նաև 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք` 2022 թվականին հայ և թուրք բանագնացները համաձայնություն էին ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու մասով, սակայն մինչ այս պահն այն փակ է մնում քաղաքական որոշման բացակայության պատճառով։
Լրահոս
0