https://arm.sputniknews.ru/20250324/gvortsy-karelu-hramany-trvats-e-tarvon-margarjany-iren-andzernmkheliutjunic-zrkelu-masin-87099890.html
Գործը «կարելու» հրամանը տրված է. Տարոն Մարգարյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Գործը «կարելու» հրամանը տրված է. Տարոն Մարգարյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ մեծ ցանկություն ունի հենց ԱԺ ամբիոնից բացահայտելու այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դա չի անի, քանի որ... 24.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-24T18:36+0400
2025-03-24T18:36+0400
2025-03-24T18:36+0400
տարոն մարգարյան
պատգամավոր
անձեռնմխելիություն
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
«պատիվ ունեմ» դաշինք
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122095_0:0:1100:619_1920x0_80_0_0_e4d033e59d5fc6582ca7601ad1ef7e71.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ է արել իր թիմակիցներին, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության գործընկերներին որևէ կերպ չմասնակցել իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը` անվանելով այն կրկես։ Այդ մասին նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Մամուլում նշվում է, որ Վարդապետյանի միջնորդությունը կքննարկվի վաղը մեկնարկող քառօրյայի 2–րդ օրը։Նա նշել է, որ մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դա չի անի, քանի որ դրանով մասնակից կդառնա օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։«Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում»,– գրել է պատգամավորը։Մարգարյանը տեղեկացրել է նաև, որ այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններն ամենատարբեր հարթակներում արդեն իսկ պարզաբանել են իր դեմ հարուցված քրեական գործի մանրամասները։Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:2023 թ. հունվարի 11–ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122095_72:0:1049:733_1920x0_80_0_0_d90edae7ca56639d674cb9370d9fdbdd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարոն մարգարյան, պատգամավոր, անձեռնմխելիություն, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), «պատիվ ունեմ» դաշինք, աննա վարդապետյան
տարոն մարգարյան, պատգամավոր, անձեռնմխելիություն, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), «պատիվ ունեմ» դաշինք, աննա վարդապետյան
Գործը «կարելու» հրամանը տրված է. Տարոն Մարգարյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ մեծ ցանկություն ունի հենց ԱԺ ամբիոնից բացահայտելու այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դա չի անի, քանի որ դրանով մասնակից կդառնա օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ է արել իր թիմակիցներին, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության գործընկերներին որևէ կերպ չմասնակցել իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը` անվանելով այն կրկես։ Այդ մասին նա գրառում է արել
«Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Մամուլում նշվում է, որ Վարդապետյանի միջնորդությունը կքննարկվի վաղը մեկնարկող քառօրյայի 2–րդ օրը։
«Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։ Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով»,– գրել է Մարգարյանը։
Նա նշել է, որ մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դա չի անի, քանի որ դրանով մասնակից կդառնա օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։
«Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում»,– գրել է պատգամավորը։
Մարգարյանը տեղեկացրել է նաև, որ այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններն ամենատարբեր հարթակներում արդեն իսկ պարզաբանել են իր դեմ հարուցված քրեական գործի մանրամասները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2023 թ. հունվարի 11–ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: