https://arm.sputniknews.ru/20250324/ditvordnery-gnum-en-mnum-en-hhn-anvtangutjan-volvortum-inch-e-aknkalum-emic-87083051.html
Դիտորդները գնո՞ւմ են, մնո՞ւմ են. ՀՀ–ն անվտանգության ոլորտում ինչ է ակնկալում ԵՄ–ից
Դիտորդները գնո՞ւմ են, մնո՞ւմ են. ՀՀ–ն անվտանգության ոլորտում ինչ է ակնկալում ԵՄ–ից
Sputnik Արմենիա
Արմեն Գևորգյանը նշեց, որ ԵՄ-ում էլ չկան ձևավորված անվտանգության միասնական համակարգեր, կան ազգային առանձին տարրեր։ 24.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-24T12:11+0400
2025-03-24T12:11+0400
2025-03-24T12:14+0400
հայաստան
եվրամիություն
դիտորդ
արմեն գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76444385_0:84:1600:984_1920x0_80_0_0_95b147c2e0370d9a6aa0d9f85739782c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik․ Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցելու հարցում Հայաստանը դիտարկում է բոլոր ասպեկտները։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին օրինագծի քննարկման ժամանակ։«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքներն ինչպիսին են ԵՄ-ից, առավել ևս այն համատեքստում, երբ ԵՄ դիտորդական առաքելությունը 2 տարով երկարաձգելու նոր մանդատը փետրվարի 20-ին մտավ ուժի մեջ, դրանից երկու շաբաթ հետո պարզվեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ համաձայնեցնում է մի դրույթ, ըստ որի՝ այդ առաքելության գոյությունը սահմանի վրա անհրաժեշտություն չի ունենալու։Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։«Անվտանգության ոլորտում համագործակցության հարցում դիտարկում ենք բոլոր ասպեկտները։ Պաշտպանության ոլորտում արդեն շոշափելի գործիք կա` Հայաստանը նաև երկրորդ հայտն է ներկայացրել «խաղաղության եվրոպական գործիք» ծրագրին մասնակցելու համար»,– ասաց փոխնախարարը:Նա հավելեց` Հայաստան-ԵՄ նոր օրակարգում անվտանգության մասին նոր փաստաթղթում առանձին գլուխ կա, ինչը, օրինակ, CEPA-ում (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-խմբ.) չկար։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76444385_89:0:1512:1067_1920x0_80_0_0_132b5babd0e3fb10d643ac5bf54f3577.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, դիտորդ, արմեն գևորգյան
հայաստան, եվրամիություն, դիտորդ, արմեն գևորգյան
Դիտորդները գնո՞ւմ են, մնո՞ւմ են. ՀՀ–ն անվտանգության ոլորտում ինչ է ակնկալում ԵՄ–ից
12:11 24.03.2025 (Թարմացված է: 12:14 24.03.2025) Արմեն Գևորգյանը նշեց, որ ԵՄ-ում էլ չկան ձևավորված անվտանգության միասնական համակարգեր, կան ազգային առանձին տարրեր։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik․ Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցելու հարցում Հայաստանը դիտարկում է բոլոր ասպեկտները։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին օրինագծի քննարկման ժամանակ։
«Մեկնարկել ենք քաղաքական և անվտանգության երկխոսություն ԵՄ-ի հետ, արդեն տեղի է ունեցել 2 նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ առավելագույն ակտիվ աշխատանքներ պետք է սկսվեն»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքներն ինչպիսին են ԵՄ-ից, առավել ևս այն համատեքստում, երբ ԵՄ դիտորդական առաքելությունը 2 տարով երկարաձգելու նոր մանդատը փետրվարի 20-ին մտավ ուժի մեջ, դրանից երկու շաբաթ հետո պարզվեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ համաձայնեցնում է մի դրույթ, ըստ որի՝ այդ առաքելության գոյությունը սահմանի վրա անհրաժեշտություն չի ունենալու։
«Երբ մենք ասում ենք անվտանգություն, հատկապես ո՞ր հատվածն ենք կարևորում՝ պաշտպանական, ռազմական, ներքին գործերի համակարգերի արդյունավետ գործունեություն․․․ «Անվտանգությունը» շատ ընդգրկուն բառ է, հատկապես հիմա, երբ իրենք էլ լուրջ քննարկումների մեջ են, ինչը ցույց է տալիս, որ նրանք որոշ առումով չունեն ձևավորված անվտանգության միասնական համակարգ, կան ազգային էլեմենտներ, ազգային բանակներ, որոնք կոորդինացվում և գործում են ԵՄ-ից դուրս՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասաց Գևորգյանը;
Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։
«Անվտանգության ոլորտում համագործակցության հարցում դիտարկում ենք բոլոր ասպեկտները։ Պաշտպանության ոլորտում արդեն շոշափելի գործիք կա` Հայաստանը նաև երկրորդ հայտն է ներկայացրել «խաղաղության եվրոպական գործիք» ծրագրին մասնակցելու համար»,– ասաց փոխնախարարը:
Նա հավելեց` Հայաստան-ԵՄ նոր օրակարգում անվտանգության մասին նոր փաստաթղթում առանձին գլուխ կա, ինչը, օրինակ, CEPA-ում (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-խմբ.) չկար։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։