https://arm.sputniknews.ru/20250324/chenq-karvogh-asel-te-bavararvats-enq-hamagvortsakcutjamb-ag-pvokhnakharary-em-vizaneri-masin-87080896.html
Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին
Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարի տեղակալը նշեց՝ ԵՄ վիզաների ազատականացման հարցում այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ գործընթացը կարող է տևել միջինում 3-6 տարի։ 24.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-24T11:24+0400
2025-03-24T11:24+0400
2025-03-24T11:28+0400
հայաստան
եվրամիություն
վիզա
արմեն գևորգյան
պարույր հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/05/82693226_2:0:1598:898_1920x0_80_0_0_8d1351af1170449f7beb09c119a525c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik․ Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ վիզաների ազատականացման ժամկետների առումով։Հովհաննիսյանը նշեց՝ ԵՄ վիզաների դյուրացման պայմանագրի ոչ լիակատար իրականացման ոլորտում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում։Ինչ վերաբերում է ժամկետներին, ԱԳ նախարարի տեղակալը նշեց՝ կցանկանար ժամկետներ ասել, բայց ԵՄ պաշտոնյաներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց։ Հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ գործընթացը միջինում տևում է 3-5,6 տարի։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ԱԺ քառօրյա նիստեր ընդգրկելու մասին որոշմանը։ Սա նշանակում է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա քառօրյայի ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/05/82693226_201:0:1398:898_1920x0_80_0_0_c0b9480b0a1c1d574c1e6e897ac8811a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, վիզա, արմեն գևորգյան, պարույր հովհաննիսյան
հայաստան, եվրամիություն, վիզա, արմեն գևորգյան, պարույր հովհաննիսյան
Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին
11:24 24.03.2025 (Թարմացված է: 11:28 24.03.2025) ԱԳ նախարարի տեղակալը նշեց՝ ԵՄ վիզաների ազատականացման հարցում այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ գործընթացը կարող է տևել միջինում 3-6 տարի։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik․ Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ վիզաների ազատականացման ժամկետների առումով։
«Դուք արդեն 1 տարի կամ 1 տարուց ավելի բանակցում եք, ինչ-որ որոշակիություն կա՞, թե երբ է այդ հարցը լուծում ստանալու։ Թե՞ մենք ամեն տարի պիտի հավաքվենք այստեղ ու ասենք, որ մենք ինտենսիվ բանակցում ենք, և դա կարող է տևել 2, 3, 4, 5 տարի։ Դուք` որպես հայկական կողմի բանակցող, ի՞նչ խնդիր եք դրել ժամկետների առումով»,- ասաց Գևորգյանը։
Հովհաննիսյանը նշեց՝ ԵՄ վիզաների դյուրացման պայմանագրի ոչ լիակատար իրականացման ոլորտում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում։
«Բողոքները բազմաթիվ են և չեն նվազում։ Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ, կարծում ենք, որոշակիորեն բարելավվել է նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում։ Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ»,- ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ԱԳ նախարարի տեղակալը նշեց՝ կցանկանար ժամկետներ ասել, բայց ԵՄ պաշտոնյաներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց։ Հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ գործընթացը միջինում տևում է 3-5,6 տարի։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր
հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ԱԺ քառօրյա նիստեր ընդգրկելու մասին որոշմանը։ Սա նշանակում է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա քառօրյայի ընթացքում։