https://arm.sputniknews.ru/20250323/sujajum-ukrainaji-zinvats-uzhery-zbaghvel-en-kvoghvoputvov-ev-tneri-hrkizmamb-rd-qk-87060618.html
Սուջայում Ուկրաինայի զինված ուժերը զբաղվել են կողոպուտով և տների հրկիզմամբ. ՌԴ ՔԿ
Սուջայում Ուկրաինայի զինված ուժերը զբաղվել են կողոպուտով և տների հրկիզմամբ. ՌԴ ՔԿ
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ թիրախավորվել են Սուջայի բնակելի շենքերը, ինչի հետևանքով որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են: 23.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-23T11:03+0400
2025-03-23T11:03+0400
2025-03-23T11:03+0400
սուջա
կուրսկ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86749391_0:21:1166:677_1920x0_80_0_0_c04ef90948c7d5f74a3f6a7e82178572.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Սուջայում Ուկրաինայի զինված ուժերը զբաղվել են կողոպուտով, տների հրկիզմամբ, որոնցում խաղաղ բնակիչներ են գտնվել, նպատակաուղղված գնդակոծել են տները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։Նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ռազմական քննիչներն աշխատում են Կուրսկի մարզի Սուջա քաղաքից տուժածների հետ։ Այժմ տարհանված խաղաղ բնակիչները գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում: Նրանց մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ՝ Ուկրաինայի զինված ուժերի հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու նպատակով։Մարտի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքի ազատագրումը ուկրաինական զորքերից: Սուջան Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էր 2024 թվականի օգոստոսից, երբ ուկրաինական զորքերը ճեղքել են սահմանը Սուջանսկի շրջանում։ Սուջայի հետ միասին ազատագրվել են Մելովոյև Պոդոլ բնակավայրերը։
սուջա
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86749391_119:0:1048:697_1920x0_80_0_0_5d2ba37a4007476c3f7072a81ac0c729.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուջա , կուրսկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
սուջա , կուրսկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Սուջայում Ուկրաինայի զինված ուժերը զբաղվել են կողոպուտով և տների հրկիզմամբ. ՌԴ ՔԿ
Հաղորդվում է, որ թիրախավորվել են Սուջայի բնակելի շենքերը, ինչի հետևանքով որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Սուջայում Ուկրաինայի զինված ուժերը զբաղվել են կողոպուտով, տների հրկիզմամբ, որոնցում խաղաղ բնակիչներ են գտնվել, նպատակաուղղված գնդակոծել են տները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ռազմական քննիչներն աշխատում են Կուրսկի մարզի Սուջա քաղաքից տուժածների հետ։ Այժմ տարհանված խաղաղ բնակիչները գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում: Նրանց մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ՝ Ուկրաինայի զինված ուժերի հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու նպատակով։
Քննությամբ պարզվել է, որ հունվար-փետրվար ամիսներին Սուջա քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զբաղվել են կողոպուտով, հրկիզել բնակելի տները, որոնցում խաղաղ բնակիչներ են եղել: Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ գրոհայինները թիրախավորել են Սուջայի բնակելի շենքերը, ինչի հետևանքով որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են:
Մարտի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքի ազատագրումը ուկրաինական զորքերից: Սուջան Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էր 2024 թվականի օգոստոսից, երբ ուկրաինական զորքերը ճեղքել են սահմանը Սուջանսկի շրջանում։ Սուջայի հետ միասին ազատագրվել են Մելովոյև Պոդոլ բնակավայրերը։