00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:54
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Геноцид советского народа
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что стало главным оружием нацистского геноцида?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Թբիլիսիում

© SputnikՀանդիպման ժամանակ
Հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2025
Բաժանորդագրվել
Երևանում Ազգերի լիգայի անցումային առաջին խաղում 0։3 հաշվով պարտվելուց հետո, Հայաստանի հավաքականը փորձելու էր ռևանշի հասնել Թբիլիսիում, սակայն...
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց 1։6 հաշվով։
Շատ հաճախ երկու խաղերից բաղկացած դիմակայությունում առաջին խաղի հաշիվը իր ազդեցությունն է ունենում պատասխան հանդիպման ընթացքի վրա։ Հայաստանի հավաքականն իր հարկի տակ 0։3 հաշվով պարտվելուց հետո կորցնելու ոչինչ չուներ, բայց խաղի մեկնարկը ավելի վատ հնարավոր էլ չէր պատկերացնել։ Արդեն 4-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին բացեց խաղի հաշիվը։ Իսկ 14-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը հասավ Ժորժ Միկաուտաձեին, որն էլ կրկնապատկեց վրացիների առավելությունը։
© SputnikՀանդիպման ժամանակ
Ответный матч плей-офф Лиги наций УЕФА между Арменией и Грузией (23 марта 2025). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2025
Հանդիպման ժամանակ
Հայաստանի հավաքականը պարզապես հոգեբանորեն արդեն պատրաստ չէր խաղը շարունակել։ Վրացի ֆուտբոլիստներն ինչ ուզում՝ անում էին մեր տուգանային հրապարակում ու նրա մատույցներում։ 23-րդ րոպեին Գեորգի Չակվետաձեն հաշիվը դարձրեց 3։0, Օթար Կիտեիշվիլին էլ դարձավ դուբլի հեղինակ, ու երկու խաղերի արդյունքում մենք արդեն խայտառակ հաշվով էինք զիջում՝ 0։7։ Այլևս իմաստ էլ չունի խոսել կամ գրել, թե հետո ինչ տեղի ունեցավ։ Առաջին խաղակեսում մեր հավաքականը պարզապես աննկատելի էր խաղադաշտում։
Եզակի խաղ էր Հայաստանի հավաքականի մասնացությամբ, որի երկրորդ խաղակեսը, մեղմ ասած, հետաքրքիր չէր։ Բայց սա է իրականությունը։ Ճիշտ է, մեր հավաքականը Սևիկյանի գոլից ու հետո էլ Բարսեղյանի հարվածից հետո «կենդանության» նշաններ ցույց տվեց, բայց արդեն ուշ էր։ Վրաստանի հավաքականը հաղթեց 6։1 հաշվով՝ մեզ համար թողնելով մեծ հարցականներ ու խորը հիասթափություն խաղի հետ կապված։
1/3

Հանդիպման ժամանակ

Հայաստանի հավաքականը իր հաջորդ պաշտոնական հանդիպումը անցկացնելու է սեպտեմբեր ամսին, արդեն Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում։ Սեպտեմբերի 6-ին մեր թիմի մրցակիցն է լինելու Պորտուգալիայի կամ Դանիայի հավաքականը, իսկ սեպտեմբերի 9-ին Երևանում մերոնք հյուրընկալելու են Իռլանդիայի հավաքականին։
Լրահոս
0