00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
11:14
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործ չունենք Թրամփի սպասումների հետ, անելու ենք այն, ինչ բխում է Իրանի շահերից․ Արաղչի

© Photo : press office of IRNAԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարք կնքելու համար:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Թեհրանը գործ չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասումների հետ։ Իսլամական Հանրապետությունը կանի այն, ինչ իր շահերից է բխում։ Այս մասին իրանական Khabar-e Online գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարքի կնքման համար:
«Մենք գործ չունենք Թրամփի սպասումների հետ։ Մենք գործ ունենք մեր շահերի հետ։ Արվելու է այն, ինչը բխում է մեր շահերից», - իրանցի նախարարի խոսքը մեջբերում է նրա պաշտոնական Telegram-ալիքը։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին և կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ է դիտարկում՝ ռազմական և դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվություն է տալիս բանակցություններին։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահության ժամանակ` 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Թրամփն Իրանին մեղադրել է հութիների հարձակումները համակարգելու մեջ
Լրահոս
0