https://arm.sputniknews.ru/20250322/sujajum-ukrainaji-zui-hancagvortsutjunneri-nvor-apacujcner-en-dzerq-bervel-rd-qk-87041139.html
Սուջայում Ուկրաինայի ԶՈւ–ի հանցագործությունների նոր ապացույցներ են ձեռք բերվել. ՌԴ ՔԿ
Սուջայում Ուկրաինայի ԶՈւ–ի հանցագործությունների նոր ապացույցներ են ձեռք բերվել. ՌԴ ՔԿ
Sputnik Արմենիա
ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել է` ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները... 22.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-22T13:12+0400
2025-03-22T13:12+0400
2025-03-22T13:15+0400
ռուսաստան
սուջա
կուրսկ
հանցագործություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86750175_0:38:1248:739_1920x0_80_0_0_e76fe3d913fc5ee6557cdb16e1afe9aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ուկրաինական զինված խմբավորումների հանցագործությունների նոր ապացույցներ է ստացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։Պետրենկոյի խոսքով՝ քննիչները շարունակում են աշխատել տուժածների և վկաների հետ` ինչպես շրջանի բնակիչների, այնպես էլ նախկինում գրավյալ տարածքներում հայտնված զինծառայողների հետ: Արդյունքում չորս մարդու մահվան առնչությամբ նոր դրվագներ են բացահայտվել։Այսպես` 2024 թվականի օգոստոսին Զաոլեշենկա գյուղում ուկրաինացի զինծառայողը գնդակահարել է տեղի բնակիչներից մեկին, որը հեծանիվով անցնելիս է եղել փողոցով։Կազաչյա Լոկնյա գյուղի բնակիչներից մեկը քննիչներին պատմել է, որ 2024 թվականի օգոստոսի 21-ին իրենց գյուղում ռուս զինվորականի են խոշտանգել, իսկ հետո սպանել։Սահմանն ապօրինի հատած ուկրաինացի զինվորականները նույն գյուղում օգոստոսի 7-ին գնդակահարել են խանութ գնացող մի տղամարդու։Բացի այդ, 2025 թվականի հունվարի 19-ին Սուջա քաղաքում սեփական տան վրա զինամթերք նետելու հետևանքով տեղի բնակչուհի է մահացել։Պետրենկոն ընդգծել է, որ ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան, մինչև յուրաքանչյուր հանցակից պատասխանատվության ենթարկվի։Կուրսկի սահմանամերձ գոտում վարձկանները կրակում էին նահանջողների վրա. ուկրաինացի գերի
սուջա
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86750175_0:0:986:739_1920x0_80_0_0_48f15fb9ed4fc878598f134640dbb33c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սուջա , կուրսկ, հանցագործություն, ուկրաինա
ռուսաստան, սուջա , կուրսկ, հանցագործություն, ուկրաինա
Սուջայում Ուկրաինայի ԶՈւ–ի հանցագործությունների նոր ապացույցներ են ձեռք բերվել. ՌԴ ՔԿ
13:12 22.03.2025 (Թարմացված է: 13:15 22.03.2025) ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել է` ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր հանցակից պատասխանատվության ենթարկվի:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ուկրաինական զինված խմբավորումների հանցագործությունների նոր ապացույցներ է ստացել: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։
Պետրենկոյի խոսքով՝ քննիչները շարունակում են աշխատել տուժածների և վկաների հետ` ինչպես շրջանի բնակիչների, այնպես էլ նախկինում գրավյալ տարածքներում հայտնված զինծառայողների հետ: Արդյունքում չորս մարդու մահվան առնչությամբ նոր դրվագներ են բացահայտվել։
Այսպես` 2024 թվականի օգոստոսին Զաոլեշենկա գյուղում ուկրաինացի զինծառայողը գնդակահարել է տեղի բնակիչներից մեկին, որը հեծանիվով անցնելիս է եղել փողոցով։
Կազաչյա Լոկնյա գյուղի բնակիչներից մեկը քննիչներին պատմել է, որ 2024 թվականի օգոստոսի 21-ին իրենց գյուղում ռուս զինվորականի են խոշտանգել, իսկ հետո սպանել։
Սահմանն ապօրինի հատած ուկրաինացի զինվորականները նույն գյուղում օգոստոսի 7-ին գնդակահարել են խանութ գնացող մի տղամարդու։
Բացի այդ, 2025 թվականի հունվարի 19-ին Սուջա քաղաքում սեփական տան վրա զինամթերք նետելու հետևանքով տեղի բնակչուհի է մահացել։
Պետրենկոն ընդգծել է, որ ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան, մինչև յուրաքանչյուր հանցակից պատասխանատվության ենթարկվի։