https://arm.sputniknews.ru/20250322/hzbvollahy-hajtararel-e-vor-kap-chuni-israjeli-taratsqi-hrtirakvotsman-het-87051275.html
«Հզբոլլահը» հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի հրթիռակոծման հետ
«Հզբոլլահը» հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի հրթիռակոծման հետ
Sputnik Արմենիա
Լիբանանյան դիմադրության շարժումը Իսրայելին մեղադրել է Լիբանանի նկատմամբ սեփական թշնամական գործողություններն արդարացնելու փորձերի մեջ։ 22.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-22T18:08+0400
2025-03-22T18:08+0400
2025-03-22T18:11+0400
լիբանան
հզբոլլահ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/108/39/1083930_0:50:3036:1758_1920x0_80_0_0_1aba037d0b8846e0ef8e0bce14f02291.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի վրա հրթիռների արձակման հետ:Այսօր ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական բանակը զանգվածային հրետակոծություն է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիայի շրջանի Յահմար Էշ Շաքիֆ բնակավայրի մերձակայքում՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իսրայելական Միթուլա բնակավայրի ուղղությամբ հրթիռների արձակման: Դրանից հետո Իսրայելի ՌՕՈւ-ն Լիբանանի հարավում զանգվածային ռմբակոծությունների է ենթարկել ավելի քան հինգ բնակավայր:«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է Լիբանանի նկատմամբ սեփական թշնամական գործողություններն արդարացնելու փորձերի մեջ:«Հերթական անգամ հայտարարում ենք, որ մենք պահպանում ենք հրադադարի մասին համաձայնագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:Իսրայելն ու Լիբանանը մարտի 11-ին բանակցություններ սկսեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագրի իրականացման շրջանակում տարածքային վեճերի կարգավորման շուրջ: Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի աշխատակազմից աղբյուրը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին հայտնեց, որ կայացած բանակցությունները որևէ կապ չունեն հարաբերությունների կարգավորման հետ, այլ ուղղված են տարածքային հարցերի լուծմանը և Իսրայելի բանտերից Լիբանանի քաղաքացիների ազատ արձակմանը:Իսրայելի պաշտպանության բանակը պետք է Լիբանանի հարավում գտնվող գրավյալ շրջաններից իր զորքերի դուրսբերումն ավարտեր հունվարի 26-ի առավոտյան՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օր անց: Սակայն Թել Ավիվը չկատարեց իր պարտավորությունները։ Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց իսրայելա-լիբանանյան համաձայնագրի ժամկետը մինչև փետրվարի 18-ը երկարաձգելու մասին, սակայն Իսրայելի բանակը կրկին խուսափեց դրա պայմանները կատարելուց և պահպանեց իր ներկայությունը Լիբանանի տարածքի հինգ դիրքերում:Լիբանանի և Սիրիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել. տեսանյութ
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/108/39/1083930_153:0:2884:2048_1920x0_80_0_0_859629e0c6130794386850dd474db10c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, հզբոլլահ, իսրայել
լիբանան, հզբոլլահ, իսրայել
«Հզբոլլահը» հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի հրթիռակոծման հետ
18:08 22.03.2025 (Թարմացված է: 18:11 22.03.2025) Լիբանանյան դիմադրության շարժումը Իսրայելին մեղադրել է Լիբանանի նկատմամբ սեփական թշնամական գործողություններն արդարացնելու փորձերի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի վրա հրթիռների արձակման հետ:
Այսօր ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական բանակը զանգվածային հրետակոծություն է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիայի շրջանի Յահմար Էշ Շաքիֆ բնակավայրի մերձակայքում՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իսրայելական Միթուլա բնակավայրի ուղղությամբ հրթիռների արձակման: Դրանից հետո Իսրայելի ՌՕՈւ-ն Լիբանանի հարավում զանգվածային ռմբակոծությունների է ենթարկել ավելի քան հինգ բնակավայր:
««Հզբոլլահը» ոչ մի կապ չունի Հարավային Լիբանանից Պաղեստինի օկուպացված տարածքի ուղղությամբ հրթիռների արձակման հետ»,- հայտարարել է շարժումը։
«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է Լիբանանի նկատմամբ սեփական թշնամական գործողություններն արդարացնելու փորձերի մեջ:
«Հերթական անգամ հայտարարում ենք, որ մենք պահպանում ենք հրադադարի մասին համաձայնագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելն ու Լիբանանը մարտի 11-ին բանակցություններ սկսեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագրի իրականացման շրջանակում տարածքային վեճերի կարգավորման շուրջ: Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի աշխատակազմից աղբյուրը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին հայտնեց, որ կայացած բանակցությունները որևէ կապ չունեն հարաբերությունների կարգավորման հետ, այլ ուղղված են տարածքային հարցերի լուծմանը և Իսրայելի բանտերից Լիբանանի քաղաքացիների ազատ արձակմանը:
Իսրայելի պաշտպանության բանակը պետք է Լիբանանի հարավում գտնվող գրավյալ շրջաններից իր զորքերի դուրսբերումն ավարտեր հունվարի 26-ի առավոտյան՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օր անց: Սակայն Թել Ավիվը չկատարեց իր պարտավորությունները։ Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց իսրայելա-լիբանանյան համաձայնագրի ժամկետը մինչև փետրվարի 18-ը երկարաձգելու մասին, սակայն Իսրայելի բանակը կրկին խուսափեց դրա պայմանները կատարելուց և պահպանեց իր ներկայությունը Լիբանանի տարածքի հինգ դիրքերում: