https://arm.sputniknews.ru/20250322/hrvomi-papy-stipvats-klini-verakangnel-khvoselu-unakutjuny-kardinal-fernandes-87044256.html
Հռոմի պապը ստիպված կլինի վերականգնել խոսելու ունակությունը, կարդինալ Ֆերնանդես
Հռոմի պապը ստիպված կլինի վերականգնել խոսելու ունակությունը, կարդինալ Ֆերնանդես
Sputnik Արմենիա
Կարդինալը կարծում է, որ Հռոմի պապին հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ: 22.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-22T14:15+0400
2025-03-22T14:15+0400
2025-03-22T14:15+0400
հռոմի պապ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70890572_0:166:1600:1066_1920x0_80_0_0_624527641d5acfb20eb588368af78ad2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը բուժվում է թոքերի բորբոքումից, երկար ժամանակ վերականգնման կարիք կունենա, որպեսզի վերսկսի խոսել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է արգենտինացի կարդինալ, Հավատի դոկտրինի դիկաստերիայի պրեֆեկտ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը:Ֆերնանդեսի խոսքով՝ հիմա հայրապետը դժվարությամբ է խոսում, բայց նրա օրգանիզմի վիճակը նույնն է, ինչ առաջ: Կարդինալը նաև հերքել է Հռոմի պապի՝ հանգստի գնալու հնարավորության մասին ենթադրությունը և կարծիք է հայտնել, որ նրան հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ:«Նա կարող էր վերադառնալ, բայց բժիշկները ցանկանում են 100 տոկոսով վստահ լինել և ուզում են մի փոքր սպասել»,- ասել է կարդինալը։Հիշեցնենք` փետրվարի 14-ին 88-ամյա Հռոմի պապն ընդունելության ավարտից հետո ուղևորվել է Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, և նրա վիճակը ծանր է։Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը մարտի 19-ին հայտնեց, որ Ֆրանցիսկոս պապը քնելու ընթացքում թթվածնային դիմակի կարիք այլևս չունի: Օրվա ընթացքում բարձր թթվածնային հոսքով թերապիայի կարիքը նույնպես նվազել է: Իտալական թերթերն այս շաբաթ հայտնեցին, որ Վատիկանը ապրիլին Հարության տոնի միջոցառումների և ժամերգությունների անցկացման պահուստային ծրագիր է մշակում, եթե Հռոմի պապը մինչ այդ ապաքինված չլինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70890572_0:0:1422:1066_1920x0_80_0_0_539c708cf4c4cdb3d19e1347c4885946.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հիվանդանոց
Հռոմի պապը ստիպված կլինի վերականգնել խոսելու ունակությունը, կարդինալ Ֆերնանդես
Կարդինալը կարծում է, որ Հռոմի պապին հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը բուժվում է թոքերի բորբոքումից, երկար ժամանակ վերականգնման կարիք կունենա, որպեսզի վերսկսի խոսել: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է արգենտինացի կարդինալ, Հավատի դոկտրինի դիկաստերիայի պրեֆեկտ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը:
«Ես նրա հետ շփվելու հնարավորություն ունեցա և ուրախ եմ, քանի որ նա իրեն ֆիզիկապես լավ է զգում: Հիմա վերականգնման կարիք կունենա, քանի որ երկար ժամանակ թթվածնի ինտենսիվ հոսքի պայմաններում ամեն ինչ չորանում է, և ստիպված ես գրեթե նորից խոսել սովորել»,-Հռոմում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է կարդինալը։
Ֆերնանդեսի խոսքով՝ հիմա հայրապետը դժվարությամբ է խոսում, բայց նրա օրգանիզմի վիճակը նույնն է, ինչ առաջ: Կարդինալը նաև հերքել է Հռոմի պապի՝ հանգստի գնալու հնարավորության մասին ենթադրությունը և կարծիք է հայտնել, որ նրան հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ:
«Նա կարող էր վերադառնալ, բայց բժիշկները ցանկանում են 100 տոկոսով վստահ լինել և ուզում են մի փոքր սպասել»,- ասել է կարդինալը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին 88-ամյա Հռոմի պապն ընդունելության ավարտից հետո ուղևորվել է Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և
բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, և նրա վիճակը ծանր է։
Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը մարտի 19-ին հայտնեց, որ Ֆրանցիսկոս պապը քնելու ընթացքում թթվածնային դիմակի կարիք այլևս չունի: Օրվա ընթացքում բարձր թթվածնային հոսքով թերապիայի կարիքը նույնպես նվազել է: Իտալական թերթերն այս շաբաթ հայտնեցին, որ Վատիկանը ապրիլին Հարության տոնի միջոցառումների և ժամերգությունների անցկացման պահուստային ծրագիր է մշակում, եթե Հռոմի պապը մինչ այդ ապաքինված չլինի։