Հայաստանի հետ խաղը Վրաստանի համար ռեկորդային է եղել «արտագնա» երկրպագուների թվով
18:38 22.03.2025 (Թարմացված է: 21:25 22.03.2025)
© Sputnik / Andranik GhazaryanՎրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում

Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Եվրո-2024-ի խաղերը չհաշված՝ Վրաստանի հավաքականի ոչ մի այլ արտագնա հանդիպման այդքան երկրպագուներ չեն եկել։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը Վրաստանի հավաքականի այցը Երևան ռեկորդային է եղել արտագնա խաղում վրացի երկրպագուների թվով․ տրիբունաներում մոտ 3 հազար վրացի երկրպագու է եղել: Այս մասին հայտնում է վրացական Metronome.ge–ն։
© SputnikՎրաստանի հավաքականի երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտում

Վրաստանի հավաքականի երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտում
© Sputnik
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպմանը ներկա է եղել ընդհանուր առմամբ շուրջ 14 հազար հանդիսատես։
Լրատվամիջոցը նշում է, որ Վրաստանի հավաքականը արտագնա խաղերում նման աջակցություն դեռ չէր ստացել` բացառությամբ Եվրոպայի առաջնության հանդիպումների: Ավելին, ըստ «Pirveli Arxi»-ի թղթակիցների, արտասահմանցի երկրպագուների նման քանակը ռեկորդ էր նաև հայկական կողմի համար:
Նախորդ առավելագույն թիվը գրանցվել էր 2022 թվականին, երբ Հայաստանի դեմ Ազգերի լիգայի խաղին Շոտլանդիայից մոտ 1000 երկրպագու էր եկել:
Չնայած Երևանում վրացի երկրպագուների համար առանձին տրիբունա էին հատկացրել, սակայն, ինչպես նշում է պարբերականը, նրանց կարելի էր տեսնել ամբողջ մարզադաշտում:
Հանդիպման նախօրեին վրացի երկրպագուները դրոշներով և երգերով երթով անցել են Երևանի փողոցներով:
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում

1/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում

2/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում

3/4
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում
© Sputnik / Andranik Ghazaryan
Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում

4/4

Խաղից հետո սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր ջերմ մթնոլորտն ու հայկական կողմի հյուրընկալությունը ՝ չնայած տանտերերի 0:3 հաշվով պարտությանը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ընթանում էր Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում. Վրաստանի հավաքականը պայքարում է B լիգայում տեղը պահպանելու համար, Հայաստանը՝ C լիգայից բարձրանալու համար: Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում: