https://arm.sputniknews.ru/20250322/amen-inch-kanenq-revanshi-hasnelu-hamar-hajastani-havaqakani-glkhavvor-marzich-87051925.html
Ամեն ինչ կանենք ռևանշի հասնելու համար. Ջոն վան’տ Սխիպը` Վրաստան–Հայաստան հանդիպման մասին
Ամեն ինչ կանենք ռևանշի հասնելու համար. Ջոն վան’տ Սխիպը` Վրաստան–Հայաստան հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Ջոն վան’տ Սխիպը կարծում է, որ Հայաստանի հավաքականի խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն։ 22.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-22T18:22+0400
2025-03-22T18:22+0400
2025-03-22T18:30+0400
հայաստան
ֆուտբոլ
ջոն վան’տ սխիպ
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/16/87050517_59:0:1600:867_1920x0_80_0_0_8d2ba07eaa558bd1be1cf0506cc0c4d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն ամեն ինչ կանի Վրաստանի հետ կայանալիք խաղում ռևանշի հասնելու համար։ Թբիլիսիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։Հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն էլ ընդգծեց` Հայաստան–Վրաստան խաղում ինչ–որ բաներ չստացվեցին, բայց վաղվա հանդիպմանը պատրաստ են ու եկել են սխալներն ուղղելու համար։ Վստահեցրեց` դաշտում մաքսիմում նվիրվելու են խաղին, որպեսզի դրական արդյունքի հասնեն։Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը Թբիլիսիում կկայանա մարտի 23-ին` ժամը 18։00-ին։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/16/87050517_290:0:1446:867_1920x0_80_0_0_31de93530004ce0b7bef6d3f561d82c2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, ջոն վան’տ սխիպ, վրաստանի հանրապետություն
հայաստան, ֆուտբոլ, ջոն վան’տ սխիպ, վրաստանի հանրապետություն
Ամեն ինչ կանենք ռևանշի հասնելու համար. Ջոն վան’տ Սխիպը` Վրաստան–Հայաստան հանդիպման մասին
18:22 22.03.2025 (Թարմացված է: 18:30 22.03.2025) Ջոն վան’տ Սխիպը կարծում է, որ Հայաստանի հավաքականի խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն ամեն ինչ կանի Վրաստանի հետ կայանալիք խաղում ռևանշի հասնելու համար։ Թբիլիսիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում
Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։
«Մենք հիմա էլ ենք պատրաստ, Երևանում էլ էինք բավականին պատրաստված, ուղղակի 3 կոպիտ սխալ արեցինք, որոնք մեզ 3 գոլ արժեցան։ Իհարկե, Երևանում Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ ցուցադրեց։ Հիմա արդեն որոշակիորեն պարզ է դառնում մեր ֆուտբոլիստների ներկայիս վիճակն ու հնարավորությունները։ Մենք վաղն ամեն ինչ կանենք ռևանշի հասնելու համար։ Բայց ևս մեկ անգամ նշեմ, որ մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի շտկենք մեր վրիպումները ու անհամեմատ լավ մոտենանք Աշխարհի գավաթի 2026 թվականի ընտրական փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին»,– ասաց նա։
Հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն էլ ընդգծեց` Հայաստան–Վրաստան խաղում ինչ–որ բաներ չստացվեցին, բայց վաղվա հանդիպմանը պատրաստ են ու եկել են սխալներն ուղղելու համար։ Վստահեցրեց` դաշտում մաքսիմում նվիրվելու են խաղին, որպեսզի դրական արդյունքի հասնեն։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը Թբիլիսիում կկայանա մարտի 23-ին` ժամը 18։00-ին։