https://arm.sputniknews.ru/20250321/vostikanutjunum-khvoshtangvats-tigrann-areresvel-e-2-vostikani-het-87031520.html
Ոստիկանությունում խոշտանգված Տիգրանն առերեսվել է 2 ոստիկանի հետ
Ոստիկանությունում խոշտանգված Տիգրանն առերեսվել է 2 ոստիկանի հետ
Sputnik Արմենիա
Վանաձորում տեղի ունեցած հափշտակության մասնակիցները, ըստ Ռոման Երիցյանի, բացահայտվել են։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T22:45+0400
2025-03-21T22:45+0400
2025-03-23T15:23+0400
տիգրան ուլուբաբյան
ռոման երիցյան
հհ ոստիկանություն
ոստիկան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/14/73618667_0:40:1600:940_1920x0_80_0_0_640a36c65412c9f7e4750df3e9fec828.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Վանաձորի ոստիկանական բաժանմունքում 6 ծառայողի կողմից խոշտանգված 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանը առերեսվել է նրանցից 2–ի հետ։Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։Նշենք, որ օրեր առաջ Վանաձորի ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկվել 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։ Մարտի 19-ից ՀՀ քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում` ՔԿ–ից պահանջում են, որպեսզի երիտասարդին ծեծի ենթարկած ոստիկանները պատժվեն ու արդար քննություն իրականացվի։Ինչպես ամեն օր, այսօր էլ կառույցի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։Առերեսումից հետո արդեն ուշ երեկոյան փաստաբանը տեղեկացրեց, որ առերեսումը տեղի է ունեցել, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ նպատակահարմար չհամարելով դա այս փուլում։ Հետագա քայլերի մասին նա նույնպես չխոսեց, խոստանալով ամեն ինչ անել, որ այս հանցագործությունը բացահայտվի։Ինչ վերաբերվում է Վանաձորում տեղի ունեցած հափշտակությանը, որի համար ոստիկանություն էր տարվել Տիգրան Ուլուբաբյանը, Ռոման Երիցյանը հայտնեց, որ իրական հանցագործները բացահայտվել են, ու նրանք ոչ մի առնչություն չունեն Տիգրանի հետ։Հիշեցնենք, որ մարտի 17-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում 2 զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Այնուհետև տուժողի բարեկամին` 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն են հրավիրել, հորդորել ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»։Վանաձորի ոստիկանությունում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/14/73618667_23:0:1447:1068_1920x0_80_0_0_a5f73d778f8e027946819e48fe2d8c1c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ուլուբաբյան, ռոման երիցյան, հհ ոստիկանություն, ոստիկան, հհ քննչական կոմիտե
տիգրան ուլուբաբյան, ռոման երիցյան, հհ ոստիկանություն, ոստիկան, հհ քննչական կոմիտե
Ոստիկանությունում խոշտանգված Տիգրանն առերեսվել է 2 ոստիկանի հետ
22:45 21.03.2025 (Թարմացված է: 15:23 23.03.2025) Վանաձորում տեղի ունեցած հափշտակության մասնակիցները, ըստ Ռոման Երիցյանի, բացահայտվել են։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Վանաձորի ոստիկանական բաժանմունքում 6 ծառայողի կողմից խոշտանգված 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանը առերեսվել է նրանցից 2–ի հետ։
Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ օրեր առաջ Վանաձորի ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկվել 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։ Մարտի 19-ից ՀՀ քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունենում` ՔԿ–ից պահանջում են, որպեսզի երիտասարդին ծեծի ենթարկած ոստիկանները պատժվեն ու արդար քննություն իրականացվի։
Ինչպես ամեն օր, այսօր էլ կառույցի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։
«Այս պահին առնվազն 2 ոստիկանի հետ առերեսման մասին ենք տեղյակ, որոնք նույնականացվել են` մեկը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է` Խորեն Բարխոյանը, որը Տիգրանին «մշակելու» առաջադրանք տված անձն է, իսկ մյուսը` Գոռ Խարաթյանը։ Մենք չենք ասում, որ Տիգրան Ուլուբաբյանին այնպես են ծեծել, որ վերջինը զրկվել է շարժվելու ունակությունից, ուժեղ ֆիզիկական ցավեր չի զգացել, բայց նրա վրա թքել են, հահոյել, զոհված հոր ու եղբոր հասցեին վիրավորանքներ հնչեցրել, մազերը քաշքշել ու 7 ժամ պահել։ Սա խոշտանգում է»,– ասաց Երիցյանը։
Առերեսումից հետո արդեն ուշ երեկոյան փաստաբանը տեղեկացրեց, որ առերեսումը տեղի է ունեցել, բայց հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ նպատակահարմար չհամարելով դա այս փուլում։ Հետագա քայլերի մասին նա նույնպես չխոսեց, խոստանալով ամեն ինչ անել, որ այս հանցագործությունը բացահայտվի։
Ինչ վերաբերվում է Վանաձորում տեղի ունեցած հափշտակությանը, որի համար ոստիկանություն էր տարվել Տիգրան Ուլուբաբյանը, Ռոման Երիցյանը հայտնեց, որ իրական հանցագործները բացահայտվել են, ու նրանք ոչ մի առնչություն չունեն Տիգրանի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում 2 զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Այնուհետև տուժողի բարեկամին` 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն են հրավիրել, հորդորել ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»։
Վանաձորի ոստիկանությունում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։