https://arm.sputniknews.ru/20250321/ukrainakan-anodachu-trchvogh-sarqery-grvohel-en-belgvorvodi-marzi-8-bnakavajrer-marzpet-87025098.html
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի մարզի 8 բնակավայրեր. մարզպետ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի մարզի 8 բնակավայրեր. մարզպետ
Sputnik Արմենիա
Վնասվել է 2 տուն և 12 տրանսպորտային միջոց։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T19:52+0400
2025-03-21T19:52+0400
2025-03-21T19:52+0400
բելգորոդ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:3072:1728_1920x0_80_0_0_71452fe8b58fcd93ee8be2f068304290.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի մարզի 8 բնակավայրեր. վնասվել են առևտրային, կապի օբյեկտներ, 2 տուն և 12 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բայցուրի գյուղում անօդաչուն պայթուցիկ սարք է նետել մասնավոր տան վրա: Բելգորոդի շրջանի Ցերկովնի խուտորում FPV-դրոնը հարձակվել է «ԿամԱԶ»-ի վրա։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:2732:2048_1920x0_80_0_0_1ef1935739d1872c93d2021aab96efe8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի մարզի 8 բնակավայրեր. մարզպետ
Վնասվել է 2 տուն և 12 տրանսպորտային միջոց։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի մարզի 8 բնակավայրեր. վնասվել են առևտրային, կապի օբյեկտներ, 2 տուն և 12 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնսկի շրջանի Մասիչևո խուտորում ձեռնարկության 2 կայանատեղիների վրա FPV-դրոնների հարվածների հետևանքով ոչնչացվել է 6 տրանսպորտային միջոց, ևս 3-ը վնասվել են: Լոբկովկա խուտորում բեռնատար է վնասվել», - գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բայցուրի գյուղում անօդաչուն պայթուցիկ սարք է նետել մասնավոր տան վրա: Բելգորոդի շրջանի Ցերկովնի խուտորում FPV-դրոնը հարձակվել է «ԿամԱԶ»-ի վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։