https://arm.sputniknews.ru/20250321/inchpes-en-pvopvokhvel-varkeri-ev-avandneri-tvokvosadrujqnery-hajastanum-87026889.html
Ինչպե՞ս են փոփոխվել վարկերի և ավանդների տոկոսադրույքները Հայաստանում
Ինչպե՞ս են փոփոխվել վարկերի և ավանդների տոկոսադրույքները Հայաստանում
Sputnik Արմենիա
Հայաստանում վերջին տարիներին պետական արտոնությունների շնորհիվ զգալիորեն աճել է հիփոթեքային վարկերի և սպառողական վարկերի պահանջարկը։ Աճել է պահանջարկը, աճել... 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T21:17+0400
2025-03-21T21:17+0400
2025-03-21T21:32+0400
վարկ
հիփոթեքային վարկ
բանկ
ավանդ
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/87005280_0:0:1441:812_1920x0_80_0_0_672e129721453be72e35de5227d9cd81.png.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանում հիփոթեքային վարկերի պահանջարկն աճել է պետական արտոնությունների հաշվին (հիփոթեք վճարողներին վերադարձվում է եկամտահարկը)։ Աճել է նաև սպառողական վարկերի պորտֆելը։Մասամբ դա պայմանավորված է հիփոթեքով (նոր տների գնորդները պետք է գումար ծախսեն վերանորոգման և բարեկարգման համար), մասամբ էլ` ռուսների և հատկապես Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային հոսքով, քանի որ նրանք ևս պետք է բնակարանի խնդիր լուծեն նոր վայրում: Արդյունքում՝ Հայաստանում հիփոթեքային պորտֆելը վերջին 5 տարիների ընթացքում (2019 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի դեկտեմբեր) աճել է ավելի քան չորս անգամ, իսկ սպառողական վարկերը` մեկուկես անգամ։Երկու դեպքում էլ ընդհանուր պորտֆելը, վերահաշվարկով, գերազանցել է3,5 մլրդ դոլարը (սպառողական վարկերի գծով՝ 3 մլրդ 570 մլն դոլար, հիփոթեքային վարկերի գծով 3 մլրդ 753 մլն դոլար)։ Այժմ հիփոթեքային և սպառողական վարկերը կազմում են Հայաստանի ամբողջ վարկային պորտֆելի գրեթե կեսը։Աճել է այդ վարկերի պահանջարկը, աճել են նաև դրանց տոկոսադրույքները:Վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային տոկոսադրույքներն աճել են շուրջ 2%-ով, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքները՝ գրեթե 3%-ով։ Կարող էր թվալ, որ ավանդների տոկոսադրույքները ևս կբարձրանան, չէ՞ որ նոր վարկեր տրամադրելու համար բանկերը հնարավորինս շատ ավանդ պետք է ներգրավեն և ավանդատուների համար մրցեն միմյանց հետ՝ նրանց ավելի բարձր տոկոսադրույք առաջարկելով։Ստացվում է, որ բանկերը սկսել են նախկինից ավելի շատ վաստակել հիփոթեքային և սպառողական վարկերի վրա։ Ինչպե՞ս է նրանց դա հաջողվում։ Հավանական պատճառն այն է, որ բանկերն այժմ այնքան շատ ավանդներ ունեն իրենց հաշվեկշռում, որ նոր ավանդներ ներգրավելու կարիք չունեն։Ավելի քան 10 տարի առաջ ՀՀ բանկային համակարգում ավանդները կազմում էին վարկերի ծավալի 70%-ից մի փոքր ավելին, այնուհետև այդ ցուցանիշը անընդհատ աճում էր և վերջին շուրջ երկու տարվա ընթացքում գերազանցում է 100%-ը, այսինքն՝ բանկերն ավելի շատ ավանդներ ունեն, քան վարկեր։ Դա նշանակում է, որ ավանդների մի մասը շրջանառության մեջ դնել վարկերի տեսքով (այդ գումարով կարող են արժեթղթեր գնել Հայաստանում կամ արտերկրում, կամ պահել այլ բանկերի թղթակցային հաշիվներում) նրանք չեն կարող։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/15/87005280_120:0:1321:901_1920x0_80_0_0_22614f58de57bc88cadc1f94207a399e.png.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարկ, հիփոթեքային վարկ, բանկ, ավանդ, ինֆոգրաֆիկա, инфографика
վարկ, հիփոթեքային վարկ, բանկ, ավանդ, ինֆոգրաֆիկա, инфографика
Ինչպե՞ս են փոփոխվել վարկերի և ավանդների տոկոսադրույքները Հայաստանում
21:17 21.03.2025 (Թարմացված է: 21:32 21.03.2025) Հայաստանում վերջին տարիներին պետական արտոնությունների շնորհիվ զգալիորեն աճել է հիփոթեքային վարկերի և սպառողական վարկերի պահանջարկը։ Աճել է պահանջարկը, աճել են նաև վարկերի տոկոսադրույքները:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանում հիփոթեքային վարկերի պահանջարկն աճել է պետական արտոնությունների հաշվին (հիփոթեք վճարողներին վերադարձվում է եկամտահարկը)։ Աճել է նաև սպառողական վարկերի պորտֆելը։
Մասամբ դա պայմանավորված է հիփոթեքով (նոր տների գնորդները պետք է գումար ծախսեն վերանորոգման և բարեկարգման համար), մասամբ էլ` ռուսների և հատկապես Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային հոսքով, քանի որ նրանք ևս պետք է բնակարանի խնդիր լուծեն նոր վայրում: Արդյունքում՝ Հայաստանում հիփոթեքային պորտֆելը վերջին 5 տարիների ընթացքում (2019 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի դեկտեմբեր) աճել է ավելի քան չորս անգամ, իսկ սպառողական վարկերը` մեկուկես անգամ։
Երկու դեպքում էլ ընդհանուր պորտֆելը, վերահաշվարկով, գերազանցել է3,5 մլրդ դոլարը (սպառողական վարկերի գծով՝ 3 մլրդ 570 մլն դոլար, հիփոթեքային վարկերի գծով 3 մլրդ 753 մլն դոլար)։ Այժմ հիփոթեքային և սպառողական վարկերը կազմում են Հայաստանի ամբողջ վարկային պորտֆելի գրեթե կեսը։
Աճել է այդ վարկերի պահանջարկը, աճել են նաև դրանց տոկոսադրույքները:
Վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային տոկոսադրույքներն աճել են շուրջ 2%-ով, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքները՝ գրեթե 3%-ով։ Կարող էր թվալ, որ ավանդների տոկոսադրույքները ևս կբարձրանան, չէ՞ որ նոր վարկեր տրամադրելու համար բանկերը հնարավորինս շատ ավանդ պետք է ներգրավեն և ավանդատուների համար մրցեն միմյանց հետ՝ նրանց ավելի բարձր տոկոսադրույք առաջարկելով։
Սակայն, ինչպես տեսնում ենք, ավանդների տոկոսադրույքները ոչ միայն չեն աճել, այլև փոքր-ինչ նվազել են։
Ստացվում է, որ բանկերը սկսել են նախկինից ավելի շատ վաստակել հիփոթեքային և սպառողական վարկերի վրա։ Ինչպե՞ս է նրանց դա հաջողվում։ Հավանական պատճառն այն է, որ բանկերն այժմ այնքան շատ ավանդներ ունեն իրենց հաշվեկշռում, որ նոր ավանդներ ներգրավելու կարիք չունեն։
Ավելի քան 10 տարի առաջ ՀՀ բանկային համակարգում ավանդները կազմում էին վարկերի ծավալի 70%-ից մի փոքր ավելին, այնուհետև այդ ցուցանիշը անընդհատ աճում էր և վերջին շուրջ երկու տարվա ընթացքում գերազանցում է 100%-ը, այսինքն՝ բանկերն ավելի շատ ավանդներ ունեն, քան վարկեր։ Դա նշանակում է, որ ավանդների մի մասը շրջանառության մեջ դնել վարկերի տեսքով (այդ գումարով կարող են արժեթղթեր գնել Հայաստանում կամ արտերկրում, կամ պահել այլ բանկերի թղթակցային հաշիվներում) նրանք չեն կարող։