https://arm.sputniknews.ru/20250321/anhet-kvoratsneri-ev-atshjunneri-harcvov-handznazhvoghvovneri-handipumic-aats-pety-manramasner-nshec-87004550.html
Անհետ կորածների և աճյունների հարցով հանձնաժողովների հանդիպումից ԱԱԾ պետը մանրամասներ նշեց
Անհետ կորածների և աճյունների հարցով հանձնաժողովների հանդիպումից ԱԱԾ պետը մանրամասներ նշեց
Sputnik Արմենիա
ԱԱԾ պետը վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված անպայման հաջողություն լինի։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T16:34+0400
2025-03-21T16:34+0400
2025-03-21T16:38+0400
արմեն աբազյան
հայ գերիներ, անհետ կորածներ
աճյուն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44600305_0:0:1600:900_1920x0_80_0_0_2454217f8913fdf68661fce40e03f2f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմի հետ կորածների և աճյունների հարցով տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում, որի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։«Դուք գիտեք` ինչ հարցերի մասին է քննարկվել, մանրամասները չեմ բացահայտի հիմա։ Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա հետ կապված հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների և շարունակական աշխատանքի մասին»,– նշեց ԱԱԾ պետը` ավելացնելով, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7–ին։Նա ասաց, որ աճյունների տեղափոխման նոր ժամկետների մասին ոչինչ դեռ չի կարող նշել։Անդրադառանալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին` Աբազյանը վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի գերիների վերադարձի հետ կապված անպայման հաջողություն ունենանք։«Հուսով եմ։ Կոնկրետ այսօր դեռ հաջողություն չունենք»,– ավելացրեց ԱԱԾ պետը։Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44600305_200:0:1400:900_1920x0_80_0_0_b4f2b1c24a2fbd556ebd042bcd7c57e1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աբազյան, հայ գերիներ, անհետ կորածներ, աճյուն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արմեն աբազյան, հայ գերիներ, անհետ կորածներ, աճյուն, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Անհետ կորածների և աճյունների հարցով հանձնաժողովների հանդիպումից ԱԱԾ պետը մանրամասներ նշեց
16:34 21.03.2025 (Թարմացված է: 16:38 21.03.2025) ԱԱԾ պետը վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված անպայման հաջողություն լինի։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմի հետ կորածների և աճյունների հարցով տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում, որի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։
«Դուք գիտեք` ինչ հարցերի մասին է քննարկվել, մանրամասները չեմ բացահայտի հիմա։ Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա հետ կապված հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների և շարունակական աշխատանքի մասին»,– նշեց ԱԱԾ պետը` ավելացնելով, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել
փետրվարի 7–ին։
Նա ասաց, որ աճյունների տեղափոխման նոր ժամկետների մասին ոչինչ դեռ չի կարող նշել։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որոնք հուզում են մեր անհետ կորածների, գերեվարվածների ծնողներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք»,– ընդգծեց նա։
Անդրադառանալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին` Աբազյանը վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի գերիների վերադարձի հետ կապված անպայման հաջողություն ունենանք։
«Հուսով եմ։ Կոնկրետ այսօր դեռ հաջողություն չունենք»,– ավելացրեց ԱԱԾ պետը։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանը,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։