https://arm.sputniknews.ru/20250321/amen-meky-50ic-90-hazar-dram-e-begvojany-patmum-e-erevanum-tsareri-pvokharinman-masin-86993940.html
Ամեն մեկը 50–ից 90 հազար դրամ է. Բեգոյանը պատմում է Երևանում ծառերի փոխարինման մասին
Ամեն մեկը 50–ից 90 հազար դրամ է. Բեգոյանը պատմում է Երևանում ծառերի փոխարինման մասին
Sputnik Արմենիա
Նախորդ տարի կենտրոնում տնկված ծառերի մեծ մասն արդեն ձևավորման էտի է ենթարկվել։ 21.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-21T13:50+0400
2025-03-21T13:50+0400
2025-03-21T13:50+0400
ծառ
երևան
կանաչապատում
սակուրա
արմեն բեգոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58094663_0:159:1280:880_1920x0_80_0_0_1be1fd0717789bc6a23c515a54a4ebba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում մի շարք ծառերի փոխարինման գործընթաց է մեկնարկել, հուդայածառեր են տնկվելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։Նշենք, որ վերջին տարիներին քաղաքացիների մոտ պարբերաբար բողոքի ալիք է բարձրանում ծառերի էտման ընթացքում և դրանից հետո։ Շատերը նշում են, որ սխալ էտ է իրականացվում և ծառերը վնասվում են։ Քաղաքային իշխանություններն էլ վստահեցնում են` իրենց մասնագետները լավ գիտեն, թե ինչ և ինչպես են անում։Նա ընդգծեց, որ 2024-ին Կենտրոնում տնկված ծառերի մեծ մասն այնպես են աճել, որ այս տարի արդեն ձևավորման էտ են արել` խուսափելու համար տձևությունից։Հարցին, թե որքան գումար է ծախսվել ծառերը ձեռքբերելու համար` Բեգոյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ 500, 1000, 2000 հատով են գնում դրանք։Դեռևս ոչ մի գիտական հակափաստարկ չի ներկայացվել. Բեգոյանը` ծառերի հատման մասին«Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա այստեղի (նկատի ունի Թումանյան փողոցը – խմբ.) մեկ հատ ծառն արժե 50 000 – 90 000 դրամ։ Ձեռք բերված ծառերը 10 տարեկան են, բավականին հաստ բներով, ոչ թե ճկույթի հաստության ճյուղեր։ Եթե չերիտասարդացնենք Երևանի կանաչ ֆոնդը, ապա մի 5 տարուց կունենաք անապատացած քաղաք»,– ասաց ՀՈԱԿ–ի ղեկավարը։Խոսելով նախորդ տարի Կասկադ համալիրի մոտ տնկված սակուրաների մասին` Բեգոյանն ընդգծեց, որ հաշվի առնելով այդ հատվածի գեղեցկությունը` հատուկ այնտեղ տնկվել են խիստ դեկորատիվություն ունեցող ծառեր։Բեգոյանի խոսքով` նախորդ տարի 53 հատ սակուրա է տնկվել, 100% կպչողականություն է ապահովվել, ու քանի որ սաղարթն ավելացել է, այս տարի արդեն ավելի մեծ ծաղկային զանգված կլինի։Ինչո՞ւ են Երևանում չորացել նորատունկ տույաները. պարզաբանում է Երևանի ավագանու անդամըՀիշեցնենք, որ Երևանում առաջին անգամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինումն իրականացվել է 2023 թվականի մարտին։ Այդ ժամանակ «Կասկադ» համալիրի հարակից տարածքներում բազմամյա ծառեր էին սկսել հատել։Հարակից շենքերի բնակիչների և առհասարակ քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել։ Ըստ քաղաքապետարանի՝ Կասկադում, Սայաթ–Նովա պողոտայում, Ուլնեցու փողոցում առկա հաստաբուն և բարձր թեղիները հին էին և ոչ գեղեցիկ։ Նույն գործընթացն անցկացվել է նաև 2024 թվականի մարտին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58094663_0:0:1280:960_1920x0_80_0_0_f018c18e701318b61db5bfa34ee849c6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծառ, երևան, կանաչապատում, սակուրա, արմեն բեգոյան, видео
ծառ, երևան, կանաչապատում, սակուրա, արմեն բեգոյան, видео
Ամեն մեկը 50–ից 90 հազար դրամ է. Բեգոյանը պատմում է Երևանում ծառերի փոխարինման մասին
Նախորդ տարի կենտրոնում տնկված ծառերի մեծ մասն արդեն ձևավորման էտի է ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում մի շարք ծառերի փոխարինման գործընթաց է մեկնարկել, հուդայածառեր են տնկվելու։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նշենք, որ վերջին տարիներին քաղաքացիների մոտ պարբերաբար բողոքի ալիք է բարձրանում ծառերի էտման ընթացքում և դրանից հետո։ Շատերը նշում են, որ սխալ էտ է իրականացվում և ծառերը վնասվում են։ Քաղաքային իշխանություններն էլ վստահեցնում են` իրենց մասնագետները լավ գիտեն, թե ինչ և ինչպես են անում։
«Մենք այժմ իրականացնում ենք ծեր, հիվանդ, դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ ծառերի փոխարինում ավելի արժեքավոր ծառատեսակներով։ Նախորդ տարի Թումանյան փողոցի ծառերի 70%–ն է փոխարինվել, 100% կպչողականություն է եղել, այս տարի շարունակում ենք գործընթացը, որպեսզի ավարտին հասցնենք գործը։ Հուդայածառեր են տնկվելու, դրանք շատ չորադիմացկուն են, ինչը Երևանի կլիմայի համար շատ լավ է»,– նշեց Բեգոյանը։
Նա ընդգծեց, որ 2024-ին Կենտրոնում տնկված ծառերի մեծ մասն այնպես են աճել, որ այս տարի արդեն ձևավորման էտ են արել` խուսափելու համար տձևությունից։
Հարցին, թե որքան գումար է ծախսվել ծառերը ձեռքբերելու համար` Բեգոյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ 500, 1000, 2000 հատով են գնում դրանք։
«Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա այստեղի (նկատի ունի Թումանյան փողոցը – խմբ.) մեկ հատ ծառն արժե 50 000 – 90 000 դրամ։ Ձեռք բերված ծառերը 10 տարեկան են, բավականին հաստ բներով, ոչ թե ճկույթի հաստության ճյուղեր։ Եթե չերիտասարդացնենք Երևանի կանաչ ֆոնդը, ապա մի 5 տարուց կունենաք անապատացած քաղաք»,– ասաց ՀՈԱԿ–ի ղեկավարը։
Խոսելով նախորդ տարի Կասկադ համալիրի մոտ տնկված սակուրաների մասին` Բեգոյանն ընդգծեց, որ հաշվի առնելով այդ հատվածի գեղեցկությունը` հատուկ այնտեղ տնկվել են խիստ դեկորատիվություն ունեցող ծառեր։
«Մենք չէինք ցանկանում փակել Կասկադի տեսքը խառնիճաղանջ կանաչով ու միևնույն ժամանակ պետք է գեղեցիկ լիներ։ Սակուրան աշխարհում գեղեցկության մեդալ շահած ծառ է»,– նշեց ՀՈԱԿ–ի տնօրենը։
Բեգոյանի խոսքով` նախորդ տարի 53 հատ սակուրա է տնկվել, 100% կպչողականություն է ապահովվել, ու քանի որ սաղարթն ավելացել է, այս տարի արդեն ավելի մեծ ծաղկային զանգված կլինի։
Հիշեցնենք, որ Երևանում առաջին անգամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինումն իրականացվել է 2023 թվականի մարտին։ Այդ ժամանակ «Կասկադ» համալիրի հարակից տարածքներում բազմամյա ծառեր էին սկսել հատել։
Հարակից շենքերի բնակիչների և առհասարակ քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել։ Ըստ քաղաքապետարանի՝ Կասկադում, Սայաթ–Նովա պողոտայում, Ուլնեցու փողոցում առկա հաստաբուն և բարձր թեղիները հին էին և ոչ գեղեցիկ։ Նույն գործընթացն անցկացվել է նաև 2024 թվականի մարտին։