00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:14
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին որևէ այլ որոշում չունենք․ ԱԱԾ տնօրենը` ՌԴ սահմանապահներին փոխարինելու մասին

© SputnikԱրմեն Աբազյան
Արմեն Աբազյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2025
Արմեն Աբազյան
Բաժանորդագրվել
Աբազյանը հիշեցրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում, «Ագարակ» և «Մարգարա» անցակետերում հսկողությունն իրականացնվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայ-թուրքական սահմանի պահպանության վերաբերյալ նոր որոշում չի կայացրել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Նա հիշեցրեց, որ 2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։ Նույն պրակտիկան գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։ Այս տարվա փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունը նույնպես իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։
«Կոնկրետ այս պահին որևէ այլ որոշում չունենք»,– ասաց Աբազյանը` պատասխանելով հարցին, թե «Զվարթնոց» օդանավակայանից և հայ–իրանական անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերումից հետո հնարավո՞ր է արդյոք, որ հայ-թուրքական սահմանին էլ ՌԴ սահմանապահները փոխարինվեն հայ սահմանապահներով։
Հիշեցնենք, որ ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման: 2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն էր։
Լրահոս
0