00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:47
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարոն Մարգարյանը մեղադրվում է մի բանում, ինչը Փաշինյանի կառավարությունն էլ է արել. ԶԼՄ

© SputnikՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2025
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որևէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրում են ստորագրած մի որոշման համար, որի նմանը Փաշինյանի կառավարությունն էլ է կայացրել։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ մարտի 12-ին միջնորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Տարոն Մարգարյանը և Հովիկ Աղազարյանը զրկվեն անձեռնմխելիությունից։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել այդ հարցով նիստ գումարելուն, սակայն օրը դեռ հայտնի չէ։
«Իրավապահները Տարոն Մարգարյանին մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել: 2021–ին, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, Երևանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը` 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը, վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցվել»,– գրում է թերթը:
Ստացվում է, որ դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որևէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:
Պարբերականը գրում է` այսինքն` այն արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը` որպես նախկին քաղաքապետ, հանցանք է համարում դատախազությունը, մտնում է ԱԺ` փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող կառավարությունը, հանցանք չկա:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։
Լրահոս
0