https://arm.sputniknews.ru/20250320/qaghaqakan-ughghvordvats-akcia-e-ruben-mkhitarjany-iren-harcaqnnutjan-kanchelu-masin-86967528.html
Քաղաքական ուղղորդված ակցիա է․ Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն հարցաքննության կանչելու մասին
Քաղաքական ուղղորդված ակցիա է․ Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն հարցաքննության կանչելու մասին
Sputnik Արմենիա
Մխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T18:09+0400
2025-03-20T18:09+0400
2025-03-20T19:33+0400
ռուբեն մխիթարյան
հարցաքննություն
գյումրի
թեկնածու
քաղաքապետ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78781417_0:7:1600:907_1920x0_80_0_0_eabacc2afa56ae2ce40708bd424f6254.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Սա քաղաքական ուղղորդված ակցիա է։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իրեն հարցաքննության հրավիրելը։Նրա կարծիքով՝ երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, և իրեն հրավիրում են ՔԿ հարցաքննության 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ ակտի հետ կապված, ապա սա այլ բացատրություն չի կարող ունենալ։Փաշինյանի տակտիկական վրիպումը. ինչի՞ կհանգեցնի Գյումրիում ՔՊ–ի հնարավոր իշխանազրկումըՄխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։ Ինչ վերաբերում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն, Մխիթարյանը նշում է՝ զրկված է եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, վարորդական իրավունք է ստացել հունիսի 25-ին, և արդեն 11 ամիս է՝ վարում է ավտոմեքենան։«Ես մի ակտ եմ «թալանել» 11 ամիս առաջ»,- կատակեց Մխիթարյանը՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» շարքը։Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանի կարծիքով ևս տարօրինակ է, երբ ենթադրյալ իրավախախտման մասին հիշում են գրեթե 1 տարի անց՝ նախընտրական բուռն պայքարի օրերին։Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78781417_177:0:1600:1067_1920x0_80_0_0_91f4b18b663b51661b8b4aa96115d0b7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն մխիթարյան, հարցաքննություն, գյումրի, թեկնածու, քաղաքապետ, տիմ ընտրություններ
ռուբեն մխիթարյան, հարցաքննություն, գյումրի, թեկնածու, քաղաքապետ, տիմ ընտրություններ
Քաղաքական ուղղորդված ակցիա է․ Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն հարցաքննության կանչելու մասին
18:09 20.03.2025 (Թարմացված է: 19:33 20.03.2025) Մխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Սա քաղաքական ուղղորդված ակցիա է։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իրեն հարցաքննության հրավիրելը։
Նրա կարծիքով՝ երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, և իրեն հրավիրում են ՔԿ հարցաքննության 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ ակտի հետ կապված, ապա սա այլ բացատրություն չի կարող ունենալ։
Մխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։ Ինչ վերաբերում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն, Մխիթարյանը նշում է՝ զրկված է եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, վարորդական իրավունք է ստացել հունիսի 25-ին, և արդեն 11 ամիս է՝ վարում է ավտոմեքենան։
«Ես մի ակտ եմ «թալանել» 11 ամիս առաջ»,- կատակեց Մխիթարյանը՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» շարքը։
Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանի կարծիքով ևս տարօրինակ է, երբ ենթադրյալ իրավախախտման մասին հիշում են գրեթե 1 տարի անց՝ նախընտրական բուռն պայքարի օրերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։