https://arm.sputniknews.ru/20250320/nikvol-pashinjany-nvovruzi-aritvov-shnvorhavvorel-e-irani-hvogevvor-arajnvordin-ev-irani-nakhagahin-86945626.html
Նիկոլ Փաշինյանը Նովրուզի առիթով շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
Նիկոլ Փաշինյանը Նովրուզի առիթով շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Իրանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն: 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T10:37+0400
2025-03-20T10:37+0400
2025-03-20T10:38+0400
նիկոլ փաշինյան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
նովրուզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313688_0:0:1600:901_1920x0_80_0_0_213159ded2ff44d0c217ed3b4fbdb85c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանն ասել է, որ գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկՀայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման։«Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում»,–ասված է ուղերձում:ՀՀ վարչապետը Իրանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313688_91:0:1514:1067_1920x0_80_0_0_f7d603fa17b230e7132beed1f897d34c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նովրուզ
նիկոլ փաշինյան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, նովրուզ
Նիկոլ Փաշինյանը Նովրուզի առիթով շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
10:37 20.03.2025 (Թարմացված է: 10:38 20.03.2025) ՀՀ վարչապետը Իրանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի և Իրանի միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը»,–ասված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանն ասել է, որ գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ
Հայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում»,–ասված է ուղերձում:
ՀՀ վարչապետը Իրանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն: