https://arm.sputniknews.ru/20250320/mshakujti-tntesakanacman-hamar-hhum-kyndunvi-atshurdneri-masin-nvor-orenq-nakharar-86952921.html
Մշակույթի տնտեսականացման համար ՀՀ–ում կընդունվի աճուրդների մասին նոր օրենք. նախարար
Մշակույթի տնտեսականացման համար ՀՀ–ում կընդունվի աճուրդների մասին նոր օրենք. նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի աճուրդային մի հարթակ, որտեղ արվեստի գործերի ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված կլինի, իսկ հարթակը`... 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T12:33+0400
2025-03-20T12:33+0400
2025-03-20T13:36+0400
ժաննա անդրեասյան
արվեստ
օրենք
նախագիծ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82424242_0:0:1100:619_1920x0_80_0_0_a712a264d8eaba1af94ec96a7402255c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ–ում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որով առաջին անգամ հիմք կդրվի մշակութային աճուրդների գործունեությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այսօր կարևոր է մշակույթի տնտեսականացումը, որը կբերի ոլորտի ինքնաբավության մեծացման։Ըստ նրա` ՀՀ–ում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։Նախարարի խոսքով` մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից. մասնավորը կունենա հնարավորություն այս դաշտում գործունեություն ծավալելու։Անդրեասյանը վստահեցրեց, որ ստեղծվող նոր հարթակը կտա վստահություն` նկարը օրիգինա՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև կդրվի արվեստային շուկայի ինստիտուցիոնալ ձևավորման հիմքը։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ավելացրեց, որ այսպիսով կառավարությունը կկարողանա վստահեցնել, որ կա մի հարթակ, որտեղ արվեստի գործերի ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակը լիցենզավորված է։ՀՀ–ում չի կարող լինել այնպիսի հող, որի արժեքը լինի 7 դրամ. Փաշինյանը` աճուրդների մասին«Դա նշանակում է, որ այդտեղ գնված գործը համապատասխանում է նկարագրությանը։ Դա լուրջ խթան կլինի։ Բացի այդ, այս հարթակից արված բոլոր գնումները կլինեն անկանխիկ»,– ընդգծեց փոխնախարարը։Անդրեասյանը նաև պարզաբանեց, որ խոսքը գնում է բազմալեզու էլեկտրոնային հարթակների մասին, և կառավարության հեռահար նպատակն է տարածաշրջանում առաջացնել հետաքրքրություն աճուրդային այս հարթակի նկատմամբ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ևս կարևորեց արվեստի գործերի ճիշտ գնահատումն ու հանրահռչակումը։«Վաղը–մյուս օրը հարց է ծագելու, թե ինչու եք այս նկարին տվել 5 մլն դրամ, այլ ոչ թե 4 մլն 200 հազար դրամ։ Դե արի ու Հակակոռուպցիոն կոմիտեին բացատրի, թե ոնց է ձևավորվել այդ գինը»,– ասաց Փաշինյանը։Լքվածն ու մոռացվածը․ Վանաձորի «Արտեկ» ճամբարի տարածքն աճուրդի է հանվելԲացի այդ, ըստ նրա, այսօր իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից անկախ Հայաստանի արվեստը շատ քիչ է թանգարաններում ներկայացված, և սա կապ ունի այն պրոբլեմների հետ, որոնք կապված են անկախության, պետականության ընկալման հետ։«Անկախությունից հետո բաց ունենք, վակուում է` արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ոչ մի բան չկա՞։ Մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք»,– հայտարարեց նա։Նա վատ ազդակ համարեց այն, որ մեր թանգարաններում ու պատկերասրահներում տեսնում ենք հիմնականում 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարակեսի և այլ ժամանակների՝ Խորհրդային Միության արվեստ, բայց անկախ ՀՀ–ի արվեստը շատ քիչ է ներկայացված:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82424242_19:0:996:733_1920x0_80_0_0_c9bf3514222a3ae5821fc8614463eb52.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժաննա անդրեասյան, արվեստ, օրենք, նախագիծ, հհ կառավարություն
ժաննա անդրեասյան, արվեստ, օրենք, նախագիծ, հհ կառավարություն
Մշակույթի տնտեսականացման համար ՀՀ–ում կընդունվի աճուրդների մասին նոր օրենք. նախարար
12:33 20.03.2025 (Թարմացված է: 13:36 20.03.2025) ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի աճուրդային մի հարթակ, որտեղ արվեստի գործերի ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված կլինի, իսկ հարթակը` լիցենզավորված։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ–ում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որով առաջին անգամ հիմք կդրվի մշակութային աճուրդների գործունեությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այսօր կարևոր է մշակույթի տնտեսականացումը, որը կբերի ոլորտի ինքնաբավության մեծացման։
Ըստ նրա` ՀՀ–ում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։
«Այս նոր օրենքի նախագծով հիմք է դրվում աճուրդների կայացմանը, որը կնպաստի մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը և նրանց գործերի շրջանառության ընդլայնմանը»,– ընդգծեց նա։
Նախարարի խոսքով` մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից. մասնավորը կունենա հնարավորություն այս դաշտում գործունեություն ծավալելու։
Անդրեասյանը վստահեցրեց, որ ստեղծվող նոր հարթակը կտա վստահություն` նկարը օրիգինա՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև կդրվի արվեստային շուկայի ինստիտուցիոնալ ձևավորման հիմքը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ավելացրեց, որ այսպիսով կառավարությունը կկարողանա վստահեցնել, որ կա մի հարթակ, որտեղ արվեստի գործերի ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակը լիցենզավորված է։
«Դա նշանակում է, որ այդտեղ գնված գործը համապատասխանում է նկարագրությանը։ Դա լուրջ խթան կլինի։ Բացի այդ, այս հարթակից արված բոլոր գնումները կլինեն անկանխիկ»,– ընդգծեց փոխնախարարը։
Անդրեասյանը նաև պարզաբանեց, որ խոսքը գնում է բազմալեզու էլեկտրոնային հարթակների մասին, և կառավարության հեռահար նպատակն է տարածաշրջանում առաջացնել հետաքրքրություն աճուրդային այս հարթակի նկատմամբ։
«Մենք հիմա նաև բանակցություններ ենք վարում միջազգային տարբեր աճուրդային տների հետ` հասկանալու համար, թե ով ունի հետաքրքրություն այս հարցում։ Մենք ինքներս թանգարանային նմուշների համալրման, ինչպես նաև մշակութային արժեքների ձեռքբերման խնդիր ունենք։ Մենք այսօր բախվել ենք մի խնդրի, ըստ որի` գնի որոշման շուկայական մեխանիզմ չունենք. երբ փորձում ենք մի արժեք ձեռք բերել, բազմաթիվ անորոշությունների ենք բախվում։ Երկու տարում մենք ավելի քան 60 մլն դրամ ենք տվել և շուրջ 30 մշակութային արժեք ենք ձեռք բերել մեր թանգարանների համար։ Նաև ուզում եմ նշել, որ այս հարթակի շնորհիվ չի բացառվում, որ, օրինակ, մեր արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ»,– ասաց ԿԳՄՍ նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ևս կարևորեց արվեստի գործերի ճիշտ գնահատումն ու հանրահռչակումը։
«Վաղը–մյուս օրը հարց է ծագելու, թե ինչու եք այս նկարին տվել 5 մլն դրամ, այլ ոչ թե 4 մլն 200 հազար դրամ։ Դե արի ու Հակակոռուպցիոն կոմիտեին բացատրի, թե ոնց է ձևավորվել այդ գինը»,– ասաց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ նրա, այսօր իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից անկախ Հայաստանի արվեստը շատ քիչ է թանգարաններում ներկայացված, և սա կապ ունի այն պրոբլեմների հետ, որոնք կապված են անկախության, պետականության ընկալման հետ։
«Անկախությունից հետո բաց ունենք, վակուում է` արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ոչ մի բան չկա՞։ Մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք»,– հայտարարեց նա։
Նա վատ ազդակ համարեց այն, որ մեր թանգարաններում ու պատկերասրահներում տեսնում ենք հիմնականում 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարակեսի և այլ ժամանակների՝ Խորհրդային Միության արվեստ, բայց անկախ ՀՀ–ի արվեստը շատ քիչ է ներկայացված: