https://arm.sputniknews.ru/20250320/gnel-sanvosjany-nvor-ashkhatanq-kunena-nran-pashtvon-en-khvostacel-zlm-86967619.html
Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա, նրան պաշտոն են խոստացել. ԶԼՄ
Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա, նրան պաշտոն են խոստացել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով` նախկին նախարարը ոսկու հանքավայրում կդառնա իշխանությունների աչքն ու ականջը։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T18:12+0400
2025-03-20T18:12+0400
2025-03-20T18:14+0400
հայաստան
գնել սանոսյան
պաշտոն
ամուլսար
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/05/82701646_0:0:1600:901_1920x0_80_0_0_200d69350558addafeb42697e7a098c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից SMS-ով ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` նշելով, որ նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Ընկերությունը 2019 թվականին հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։2023-ի փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։Նույն օրը ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։ՀՀ կառավարությունը 2025 թվականի փետրվարի 27-ի նիստում որոշեց 150 մլն դոլարի երաշխիք տրամադրել «Լիդիանին»։ Ընկերությունն այդ գումարը պետք է Հայաստանի բանկային համակարգից ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/05/82701646_177:0:1600:1067_1920x0_80_0_0_61ad3d33db4da4c40926277206703cb5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնել սանոսյան , պաշտոն, ամուլսար, հանք
հայաստան, գնել սանոսյան , պաշտոն, ամուլսար, հանք
Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա, նրան պաշտոն են խոստացել. ԶԼՄ
18:12 20.03.2025 (Թարմացված է: 18:14 20.03.2025) Լրատվամիջոցի տեղեկություններով` նախկին նախարարը ոսկու հանքավայրում կդառնա իշխանությունների աչքն ու ականջը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից SMS-ով ազատված
Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` նշելով, որ նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:
«ՀՀ կառավարությունն ու ՔՊ-ն կունենան ներկայացուցիչ՝ ի դեմս նախկին բնապահպան-ակտիվիստ, Ամուլսարի հանքավայրի բացման դեմ պայքարած Գնել Սանոսյանի»,– գրում է լրատավամիջոցը:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Ընկերությունը 2019 թվականին հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023-ի փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Նույն օրը ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը
եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
ՀՀ կառավարությունը 2025 թվականի փետրվարի 27-ի նիստում որոշեց 150 մլն դոլարի երաշխիք տրամադրել «Լիդիանին»։ Ընկերությունն այդ գումարը պետք է Հայաստանի բանկային համակարգից ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։