00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:29
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի հրամանով գաղտնազերծվել են Քենեդիի սպանության փաստաթղթերը. ինչ են ասում փորձագետները

© Getty Images / HistoricalՆախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում
Նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2025
Նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում
Բաժանորդագրվել
Նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում։ Պաշտոնական հետաքննությունը մեղադրել է Լի Հարվի Օսվալդին, ով գործել է միայնակ, սակայն մինչ օրս ԱՄՆ–ում քննարկվում են տեղի ունեցածի այլընտրանքային տարբերակները։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն այսօր գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր` քաղաքական գործիչ Ռոբերտի և սևամորթների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ, տեղեկանում ենք Ազգային արխիվի կայքում տեղադրված հրապարակումից։
«Նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի մարտի 17-ի հրամանի համաձայն՝ նախկինում բոլոր գաղտնի տեղեկությունները, որոնք Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթերի հավաքածուի մաս են կազմում, հրապարակվում են», – ասվում է արխիվի կայքում։
ԱՄՆ կառավարությունն օրենքով պետք է ամբողջությամբ գաղտնազերծեին Քենեդիի սպանության տվյալները մինչև 2017 թվականը, սակայն թե՛ նախագահ Դոնալդ Թրամփը և թե՛ նախագահ Ջո Բայդենը տարկետում էին տվել՝ գնահատելու, թե արդյոք տեղեկատվության հրապարակումը կարող է վնասել ԱՄՆ շահերին և միջազգային հարաբերություններին: Այն ժամանակ հրապարակված մի քանի փաստաթղթեր սենսացիա չառաջացրին։ Իր երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից կարճ ժամանակ անց Թրամփը որոշեց նոր փաստաթղթեր հրապարակել՝ խոսքը մոտ 80 հազար էջի մասին է։

Կապեր ԽՍՀՄ–ի հետ

ԱՄՆ Ազգային արխիվի կողմից նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրապարակված նյութերի համաձայն` ԿՀՎ-ն և ավստրալիական հատուկ ծառայությունները փորձում էին թույլ չտալ մի փաստաթղթի գաղտնազերծում, որտեղ նշվում էր Խորհրդային Միության ենթադրյալ դերը նախագահ Ջոն Քենեդիի դեմ մահափորձի նախապատրաստման գործում:
Փաստաթուղթը ԿՀՎ տնօրեն Ռիչարդ Հելմսը փոխանցել էր Ուորենի հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ, դատավոր Էրլ Ուորենի անունով) փաստաբան Լի Ռանկինին։
Նշված փաստաթուղթի հիմքում անանուն զանգ է, որը ստացել է Կանբերայում ԱՄՆ դեսպանատունը Քենեդիի սպանությունից մի քանի օր անց։ Զանգահարողը, ով ներկայացել է որպես խորհրդային դեսպանատան լեհ վարորդ, պնդել է, որ «խորհրդային կառավարությունը ֆինանսավորել է նախագահի դեմ մահափորձը» և հայտարարել է 100,000 դոլար պարգևի մասին, որը իբր սահմանել են սոցիալիստական ​​ճամբարի երկրները Քենեդիի սպանության համար: Փաստաթղթում նշվում էր նաև 1962 թվականի նմանատիպ անանուն զանգի մասին, որը հայտնի դարձավ միայն սպանությունից հետո։
Ավստրալիայի իշխանությունները կարծել են, որ զանգահարողը «հոգեպես անկայուն» մարդ է և չեն կարողացել պարզել նրա ինքնությունը: Չնայած դրան, 1968 թվականին ԿՀՎ-ն և Ավստրալիան դեմ էին արտահայտվում փաստաթղթի հրապարակմանը։

Փորձագետի կարծիքը

Երկար տարիներ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթերի գաղտնի պահելու պատճառը ԿՀՎ-ի գաղտնի աղբյուրներն ու մեթոդները պաշտպանելու անհրաժեշտությունն էր, այլ ոչ թե պաշտոնական հետաքննության եզրակացություններում հակասությունները թաքցնելու ցանկությունը, հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Թիմ Նաֆթալին, որի խոսքերն է մեջբերում The New York Times-ը։
Նաֆթալին, ով նախկինում ղեկավարում էր Ռիչարդ Նիքսոնի նախագահական գրադարանը և թանգարանը, նշել է, որ մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով գաղտնազերծված նյութերը սենսացիաներ չեն պարունակում, այլ միայն հաստատում են հայտնի փաստերը։ Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ փաստաթղթերում նախկինում հանվել էին ԱՄՆ հետախուզական գործունեությունը բացահայտող մանրամասները, օրինակ՝ Վաշինգտոնի դաշնակից Եգիպտոսից հաղորդակցությունները խլելու փաստը։
Գաղտնիության պահպանման պատճառների թվում Նաֆթալին նշել է 1960-ականներին ԿՀՎ-ի օգտագործած «աղբյուրների և հետախուզական մեթոդների» պաշտպանությունը, որոնցից շատերը մինչև վերջերս անհայտ էին մնում հանրությանը:
Փաստաթղթերը մարտի 18-ին հրապարակել է ԱՄՆ Ազգային արխիվը՝ Թրամփի հանձնարարությամբ:
Քենեդին գնդակահարվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, նախագահի պաշտոնում անցկացնելով շուրջ երեք տարի։ Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը կատարել է Լի Հարվի Օսվալդը, որը գործել է միայնակ։ Օսվալդին սպանել են ձերբակալությունից երկու օր անց։ Պարզվել է, որ 1959-1960 թվականներին Օսվալդն ապրել է ԽՍՀՄ-ում և նույնիսկ աշխատել է Մինսկի գործարանում որպես խառատ, ամուսնացել ռուս աղջկա հետ, որը հետո նրա հետ մեկնել է ԱՄՆ։ Բազմաթիվ տեսություններ են ի հայտ եկել այն մասին, թե ում կարող էր շահավետ լինել Քենեդիի սպանությունը:
Լրահոս
0