https://arm.sputniknews.ru/20250319/rusakan-tuny-mrcanakner-e-handznel-hajastani-patani-asmunqvoghnerin-86935413.html
Ռուսական տունը մրցանակներ է հանձնել Հայաստանի պատանի ասմունքողներին
Ռուսական տունը մրցանակներ է հանձնել Հայաստանի պատանի ասմունքողներին
Sputnik Արմենիա
Եզրափակիչ փուլում հանդես են եկել 28 դպրոցականներ Հայաստանի տարբեր անկյուններից։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T20:45+0400
2025-03-19T20:45+0400
2025-03-19T20:49+0400
հայաստան
հայաստանում ռուսական տուն
ասմունք
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86929292_0:67:1280:787_1920x0_80_0_0_bb3035375c21419713e74d796e5ad0c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանում կայացել է «Կենդանի դասական» ասմունքի միջազգային մրցույթի ազգային եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 28 դպրոցական Հայաստանի տարբեր անկյուններից՝ Գյումրիից մինչև Տաթև:Ինչպես հաղորդում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, մրցույթի մասնակիցների մակարդակը տարեցտարի աճում է։ Ժյուրիի անդամները նշել են, որ երեխաները ոչ թե պարզապես անգիր են անում տեքստերը, այլ խորապես հասկանում են դրանք՝ փոխանցելով ստեղծագործությունների հույզերն ու իմաստը:«Լավագույն դեբյուտ» հատուկ մրցանակին արժանացել է Տաթևի բնակիչ 10-ամյա Անահիտ Գևորգյանը, որը մի հատված է կարդացել Մարինա Արոմշտամի «Երբ հրեշտակները հանգստանում են» գրքից:Երևանի «Ուսում» դպրոցի սան Արամ Նահապետյանը ճանաչվել է մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը, թեև առաջին տարին չէ, որ մասնակցում է մրցույթին: Այս անգամ նա ներկայացրել է Վիկտոր Դրագունսկու «Մանկության ընկերը» պատմվածքը, ընդ որում՝ ելույթ է ունեցել իր ծննդյան օրը։Մրցույթի հաղթող է դարձել Արտյոմ Աբրահամյանը («Անանիա Շիրակացի» ճեմարան, 5-րդ դասարան):Երկրորդ տեղը զբաղեցրել է Գևորգ Խաչատրյանը (Լ. Ն. Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց, 5-րդ դասարան):Ժյուրին նաև մի քանի անվանակարգ է առանձնացրել․Տեքստի յուրօրինակ ընթերցման համար` Հայկ Գևորգյան («Հայ ասպետ», 7-րդ դասարան),Ստեղծագործության յուրօրինակ ընտրություն կատարելու համար`Արտյոմ Վերանյան (թիվ 121 դպրոց, 9-րդ դասարան),Անկեղծ կատարման համար` Մարինե Մաթևոսյան (թիվ 3 դպրոց, Էջմիածին, 8-րդ դասարան),Կերպարի մեջ խորապես մտնելու համար՝ Մերի Սարգսյան (թիվ 4 դպրոց, Արարատ, 9-րդ դասարան),Մրցույթին հավատարիմ լինելու համար՝ Էդգար Ավետիսյան (Երևանի պետական հումանիտար քոլեջ, 11-րդ դասարան),Արտիստիզմի համար՝ Արա Հարությունյան (Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոց, 7-րդ դասարան),Բեմական հմայքի համար՝ Գրիգոր Աբրահամյան («Անանիա Շիրակացի» ճեմարան, 5-րդ դասարան):Եզրափակիչ փուլի բոլոր 28 մասնակիցները հիշարժան մրցանակներ են ստացել Ռուսական տան կողմից:«Կենդանի դասական» մրցույթը միավորում է երիտասարդ ասմունքողներին Ռուսաստանի բոլոր մարզերից և աշխարհի 80 երկրներից՝ երեխաներին հնարավորություն տալով ցույց տալ իրենց հմտությունն ու գրականության նկատմամբ սերը։«Արտավազդը» պետք է դառնա միջազգային մրցանակաբաշխություն. այն այս տարի կանցկացվի Կապանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86929292_72:0:1209:853_1920x0_80_0_0_f53386b2ec0c2976232122c28931c12d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանում ռուսական տուն, ասմունք, մրցույթ
հայաստան, հայաստանում ռուսական տուն, ասմունք, մրցույթ
Ռուսական տունը մրցանակներ է հանձնել Հայաստանի պատանի ասմունքողներին
20:45 19.03.2025 (Թարմացված է: 20:49 19.03.2025) Եզրափակիչ փուլում հանդես են եկել 28 դպրոցականներ Հայաստանի տարբեր անկյուններից։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանում կայացել է «Կենդանի դասական» ասմունքի միջազգային մրցույթի ազգային եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 28 դպրոցական Հայաստանի տարբեր անկյուններից՝ Գյումրիից մինչև Տաթև:
Ինչպես հաղորդում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, մրցույթի մասնակիցների մակարդակը տարեցտարի աճում է։ Ժյուրիի անդամները նշել են, որ երեխաները ոչ թե պարզապես անգիր են անում տեքստերը, այլ խորապես հասկանում են դրանք՝ փոխանցելով ստեղծագործությունների հույզերն ու իմաստը:
«Լավագույն դեբյուտ» հատուկ մրցանակին արժանացել է Տաթևի բնակիչ 10-ամյա Անահիտ Գևորգյանը, որը մի հատված է կարդացել Մարինա Արոմշտամի «Երբ հրեշտակները հանգստանում են» գրքից:
Երևանի «Ուսում» դպրոցի սան Արամ Նահապետյանը ճանաչվել է մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը, թեև առաջին տարին չէ, որ մասնակցում է մրցույթին: Այս անգամ նա ներկայացրել է Վիկտոր Դրագունսկու «Մանկության ընկերը» պատմվածքը, ընդ որում՝ ելույթ է ունեցել իր ծննդյան օրը։
Մրցույթի հաղթող է դարձել Արտյոմ Աբրահամյանը («Անանիա Շիրակացի» ճեմարան, 5-րդ դասարան):
Երկրորդ տեղը զբաղեցրել է Գևորգ Խաչատրյանը (Լ. Ն. Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց, 5-րդ դասարան):
Ժյուրին նաև մի քանի անվանակարգ է առանձնացրել․
Տեքստի յուրօրինակ ընթերցման համար` Հայկ Գևորգյան («Հայ ասպետ», 7-րդ դասարան),
Ստեղծագործության յուրօրինակ ընտրություն կատարելու համար`Արտյոմ Վերանյան (թիվ 121 դպրոց, 9-րդ դասարան),
Անկեղծ կատարման համար` Մարինե Մաթևոսյան (թիվ 3 դպրոց, Էջմիածին, 8-րդ դասարան),
Կերպարի մեջ խորապես մտնելու համար՝ Մերի Սարգսյան (թիվ 4 դպրոց, Արարատ, 9-րդ դասարան),
Մրցույթին հավատարիմ լինելու համար՝ Էդգար Ավետիսյան (Երևանի պետական հումանիտար քոլեջ, 11-րդ դասարան),
Արտիստիզմի համար՝ Արա Հարությունյան (Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոց, 7-րդ դասարան),
Բեմական հմայքի համար՝ Գրիգոր Աբրահամյան («Անանիա Շիրակացի» ճեմարան, 5-րդ դասարան):
Եզրափակիչ փուլի բոլոր 28 մասնակիցները հիշարժան մրցանակներ են ստացել Ռուսական տան կողմից:
«Կենդանի դասական» մրցույթը միավորում է երիտասարդ ասմունքողներին Ռուսաստանի բոլոր մարզերից և աշխարհի 80 երկրներից՝ երեխաներին հնարավորություն տալով ցույց տալ իրենց հմտությունն ու գրականության նկատմամբ սերը։