https://arm.sputniknews.ru/20250319/putini-ev-trampi-zrujcic-zhamer-anc-kievy-hardzakvel-e-energetik-objekti-vra-rd-pn-86921960.html
Պուտինի և Թրամփի զրույցից ժամեր անց Կիևը հարձակվել է էներգետիկ օբյեկտի վրա. ՌԴ ՊՆ
Պուտինի և Թրամփի զրույցից ժամեր անց Կիևը հարձակվել է էներգետիկ օբյեկտի վրա. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևի գործողությունները հատուկ պատրաստված սադրանք է անվանել նախագահ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները խափանելու... 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T15:05+0400
2025-03-19T15:05+0400
2025-03-19T15:27+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ուկրաինա
ամն
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733779_0:113:1600:1013_1920x0_80_0_0_4c7106842b312d21c9c8ad2644e5bfce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները ժամանակավորապես դադարեցնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանից հետո Ռուսաստանի ՀՕՊ–ը վնասազերծել է Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող օբյեկտները թիրախավորած՝ իր իսկ յոթ անօդաչու թռչող սարք։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Ի թիվս այլ հարցերի, ՌԴ ղեկավարը դրական է արձագանքել հակամարտող կողմերի՝ 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումներից փոխադարձ ձեռնպահ մնալու գաղափարին և համապատասխան հրաման տվել զինվորականներին։Միևնույն ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Կիևը Պուտինի և Թրամփի բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց երեք անօդաչուներով հարձակվել է Կավկազսկայա գյուղի էներգետիկ ենթակառուցվածքի վրա։Այդ օբյեկտն ապահովում է նավթի փոխադրումը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարային համակարգ։Անօդաչուի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել 1700 քմ տարածքում։«Կիևի ռեժիմի այս գործողությունները հատուկ պատրաստված սադրանք է՝ ուղղված Թրամփի խաղաղ նախաձեռնությունները խափանելուն», – ընդգծել են գերատեսչությունում։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում հրադադարի մանրամասները կմշակվեն Սաուդյան Արաբիայում մարտի 23-ին: Կրեմլը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով հայտնել է, որ Պուտինը Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար առանցքային պայման է համարել օտարերկրյա ռազմական օգնության և Կիևին հետախուզական տվյալների տրամադրման ամբողջական դադարեցումը:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733779_124:0:1475:1013_1920x0_80_0_0_e5376b05642c4fb052b77e9094b8f620.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ուկրաինա, ամն, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), հրադադար
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ուկրաինա, ամն, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), հրադադար
Պուտինի և Թրամփի զրույցից ժամեր անց Կիևը հարձակվել է էներգետիկ օբյեկտի վրա. ՌԴ ՊՆ
15:05 19.03.2025 (Թարմացված է: 15:27 19.03.2025) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևի գործողությունները հատուկ պատրաստված սադրանք է անվանել նախագահ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները խափանելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները ժամանակավորապես դադարեցնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանից հետո Ռուսաստանի ՀՕՊ–ը վնասազերծել է Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող օբյեկտները թիրախավորած՝ իր իսկ յոթ անօդաչու թռչող սարք։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Ի թիվս այլ հարցերի, ՌԴ ղեկավարը դրական է արձագանքել հակամարտող կողմերի՝ 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումներից փոխադարձ ձեռնպահ մնալու գաղափարին և համապատասխան հրաման տվել զինվորականներին։
«Հատուկ պետք է նշել, որ ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածները ժամանակավորապես դադարեցնելու մասին հրամանը ստանալու պահին օդում յոթ ռուսական հարվածային անօդաչու էր գտնվում, որոնք ուղղված էին Նիկոլաևի մարզում գտնվող ՌԱՀ–ի հետ կապված ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։ ՌԴ ՀՕՊ–ին հրամայվել էր վնասազերծել անօդաչուները, որոնցից 6-ը խոցվել էր «Պանցիր» զենիթահրթիռահրանոթային համալիրների, մեկը` ՌԴ ՕՏՈւ հերթապահ կործանիչի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Կիևը Պուտինի և Թրամփի բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց երեք անօդաչուներով հարձակվել է Կավկազսկայա գյուղի էներգետիկ ենթակառուցվածքի վրա։
Այդ օբյեկտն ապահովում է նավթի փոխադրումը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարային համակարգ։
Անօդաչուի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել 1700 քմ տարածքում։
«Կիևի ռեժիմի այս գործողությունները հատուկ պատրաստված սադրանք է՝ ուղղված Թրամփի խաղաղ նախաձեռնությունները խափանելուն», – ընդգծել են գերատեսչությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում հրադադարի մանրամասները կմշակվեն
Սաուդյան Արաբիայում մարտի 23-ին: Կրեմլը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով հայտնել է, որ Պուտինը Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար առանցքային պայման է համարել օտարերկրյա ռազմական օգնության և Կիևին հետախուզական տվյալների տրամադրման ամբողջական դադարեցումը: