00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:17
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿՀՎ-ն ներգրավված է եղել արտերկրում զենքի վաճառքի մեջ. գաղտնազերծված փաստաթղթեր

© Photo : Public domain / Jay GodwinԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2025
Բաժանորդագրվել
Նշվում է, որ ԿՀՎ-ն զգալի շահույթ է ստացել այդ գործարքներից, թեև կոնկրետ գումարներ չեն նշվում։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ներգրավված է եղել արտերկրում զենքի վաճառքի մեջ և դրանից շահույթ է ստացել, պարզ է դառնում նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ Ազգային արխիվի կողմից հրապարակված նյութերից։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գաղտնազերծված փաստաթուղթը անվտանգության մարմինների կողմից հավաքած տեղեկություններ է պարունակում զենք վաճառող, ԿՀՎ նախկին աշխատակից Սամուել Քամինգսի մասին: Նա նախկինում ևս կասկածվել է հեռանալուց հետո ԿՀՎ-ի հետ կապեր պահպանելու մեջ: Նոր փաստաթղթերի համաձայն՝ Քամինգսը միջնորդ է եղել, ում միջոցով ԿՀՎ-ն փաստացի եղել է ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Կանադայում գրանցված զենք վաճառող ընկերությունների՝ International Armament Corporation–ի և Interamco–ի սեփականատերը:
Փաստաթղթերում նշված է, որ «1958 թվականին Քամինգսը ստանձնել էր այդ ընկերությունների սեփականատիրոջ դերը, որոնց մաքուր արժեքը գործակալության (ԿՀՎ - խմբ.) աուդիտի կողմից գնահատվել է 219 հազար դոլար»։ Նշվում է, որ Քամինգսը կարողացել է ձեռք բերել ընկերությունները վարկի և պահեստներից վերցրած զենքի շնորհիվ։ Ըստ նյութերի՝ վաճառվող զենքերը «պետք է մնային ԿՀՎ-ի սեփականությունը, իսկ դրանց գումարը պետք է վերադարձվեր գործակալությանը վաճառքից հետո»։
Նշվում է, որ Քամինգսը ԿՀՎ-ի կողմից օգտագործվել է որպես տեղեկություններ տրամադրող «զենքի իրացման նպատակով», և գործակալությունը «զգալի շահույթ է ստացել այդ գործարքներից»։
Բացի այդ, ԱՄՆ ազգային արխիվների նյութերից հետևում է, որ նախորդ դարի 1970-ականներին ԿՀՎ-ն դոսյեներ է ստեղծել ոչ միայն օտարերկրյա հատուկ ծառայությունների իր գործընկերների վրա, այլև ԱՄՆ-ի համար բարեկամ երկրների դիվանագետների վրա: Այսօր հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ դոսյեներ են բացվել նաև «բոլոր իսրայելցի դիվանագետների» և բրիտանական Մի–5 և Մի–6–ի աշխատակիցների վրա։ Բացի այդ, տվյալներ են հավաքվել նաև կանադացի կոմունիստների մասին։
Այս գիշեր հրապարակված փաստաթղթերը ֆորմալ վերաբերում են նախկին նախագահ Քենեդու և ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։
Լրահոս
0