https://arm.sputniknews.ru/20250319/israjely-camaqajin-gvortsvoghutjun-e-sksel-gazaji-kentrvonakan-ev-haravajin-hatvatsnerum-86932945.html
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում
Sputnik Արմենիա
Հետագա հնարավոր մարտական գործողությունների համար որոշվել է Գազայի հատվածի հարավային մասում տեղակայել «Գոլանի» բրիգադի մարտիկներին: 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T20:07+0400
2025-03-19T20:07+0400
2025-03-19T20:11+0400
իսրայել
գազայի հատված
իսրայել կաց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81358274_0:31:585:360_1920x0_80_0_0_9079324c174aef6f943757b1ca65786e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Անվտանգության բուֆերային գոտին ընդլայնելու և պաղեստինյան անկլավի հյուսիսի և հարավի միջև մասնակի պատնեշ ստեղծելու նպատակով իսրայելական ուժերը ցամաքային գործողություն են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությանը։Ըստ ՑԱԽԱԼ–ի հետագա հնարավոր ռազմական գործողությունների համար որոշվել է Գազայի հատվածի հարավային մասում տեղակայել «Գոլանի» բրիգադի մարտիկներին:Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածի բնակիչներին զգուշացրել էր մարտական գոտիներից շտապ տարհանելու անհրաժեշտության մասին ու սպառնացել, որ անկլավն ամբղջոթյամբ կավերվեի, եթե իսրայելցի պատանդները չազատվեն, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չվտարվի:Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին:Ըստ Գազայի առողջապահական ծառայությունների՝ հարվածների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են:Ի՞նչ է կատարվում Գազայի հատվածում. իսրայելական հարվածների հետևանքները
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81358274_33:0:553:390_1920x0_80_0_0_25d8bec41dea7ea24d0ac038f2188151.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, իսրայել կաց
իսրայել, գազայի հատված, իսրայել կաց
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում
20:07 19.03.2025 (Թարմացված է: 20:11 19.03.2025) Հետագա հնարավոր մարտական գործողությունների համար որոշվել է Գազայի հատվածի հարավային մասում տեղակայել «Գոլանի» բրիգադի մարտիկներին:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Անվտանգության բուֆերային գոտին ընդլայնելու և պաղեստինյան անկլավի հյուսիսի և հարավի միջև մասնակի պատնեշ ստեղծելու նպատակով իսրայելական ուժերը ցամաքային գործողություն են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությանը։
«Անվտանգության գոտին ընդլայնելու և անկլավի հյուսիսային և հարավային հատվածների միջև մասնակի պատնեշ ստեղծելու նպատակով վերջին 24 ժամվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի ուժերը նպատակաուղղված ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային տեղամասերում: Գործողության ընթացքում ուժերը կրկին ընդլայնել են վերահսկողությունը մինչև «Նեցարիմ» միջանցքի կենտրոնական հատված», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՑԱԽԱԼ–ի հետագա հնարավոր ռազմական գործողությունների համար որոշվել է Գազայի հատվածի հարավային մասում տեղակայել «Գոլանի» բրիգադի մարտիկներին:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածի բնակիչներին զգուշացրել էր մարտական գոտիներից շտապ տարհանելու անհրաժեշտության մասին ու սպառնացել, որ անկլավն ամբղջոթյամբ կավերվեի, եթե իսրայելցի պատանդները չազատվեն, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չվտարվի:
Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ իսրայելական բանակը
զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին:
Ըստ Գազայի առողջապահական ծառայությունների՝ հարվածների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են: