Երկու օր է` Իսրայելը կրկին հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի լույս 18-ի գիշերը իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին:Ըստ Գազայի առողջապահական ծառայությունների՝ հարվածների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են:Ներկայացնում ենք իսրայելական հարվածների հետևանքները։Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդներ զոհվել են Գազայի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով
Իսրայելական ավիահարվածներից հետո պաղեստինցիները հեռանում են Գազայի արևելյան հատվածից։
Երկու օր է` Իսրայելը կրկին հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի լույս 18-ի գիշերը իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին:
Ըստ Գազայի առողջապահական ծառայությունների՝ հարվածների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են:
Ներկայացնում ենք իսրայելական հարվածների հետևանքները։
Իսրայելական ավիահարվածներից հետո պաղեստինցիները փնտրում են ողջ մնացածների
Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։