https://arm.sputniknews.ru/20250319/hajastani-havaqakany-shat-erandvov-e-khaghalu-mez-hamar-dzhvar-klini-sanjvol-86935599.html
Հայաստանի հավաքականը շատ եռանդով է խաղալու, մեզ համար դժվար կլինի. Սանյոլ
Հայաստանի հավաքականը շատ եռանդով է խաղալու, մեզ համար դժվար կլինի. Սանյոլ
Sputnik Արմենիա
Վիլլի Սանյոլը նշել է, որ Հայաստանի հավաքականի նոր մարզիչը ձգտելու է թիմին վերադարձնել նախկին խաղամակարդակը: 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T20:46+0400
2025-03-19T20:46+0400
2025-03-19T21:28+0400
ֆուտբոլ
հայաստան
վրաստանի հանրապետություն
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0e/83017253_0:84:1600:984_1920x0_80_0_0_f800713adff265b295fbdb2dd6126997.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Հայաստանի հավաքականն ամենայն հավանականությամբ եռանդուն խաղ կցուցադրի վաղվա մրցամարտում, և Վրաստանի թիմին բարդ փորձություն է սպասվում: Այս մասին Երևանում կայացած նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլլի Սանյոլը:Մարտի 20-ին և 23-ին Երևանում և Թբիլիսիում կկայանան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային հանդիպումները: Երկու խաղերի հանրագումարով հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը «C» լիգայից կտեղափոխվի «B» լիգա: Վրաստանի հաղթանակի դեպքում այդ երկրի հավաքականը կպահպանի տեղը «B» լիգայում:Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները 2026 թ–ի աշխարհի առաջնության ընտրական փուլումՍանյոլը նշել է, որ ծանոթ է հայկական թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան'տ Սխիպի հետ: 4 տարի առաջ՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, նրանց թիմերն արդեն հանդիպել էին. Սանյոլը մարզում էր Վրաստանի հավաքականը, իսկ Վան'տ Սխիպը՝ Հունաստանի թիմը:Վրաստանի հավաքականի ավագ Օթար Կիտեիշվիլին, մեկնաբանելով Ազգերի լիգայի շրջանակներում երկու թիմերի նախորդ հանդիպումները, նշել է, որ չի մասնակցել այդ խաղերին, բայց հետևել է դրանց:Հիշեցնենք՝ այդ ժամանակ Հայաստանի հավաքականը երկու հանդիպումների հանրագումարով հաղթել էր Վրաստանին (2:2 և 2:1):Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել Վրաստանի ընտրանու հետ հանդիպմանը. Ազգերի լիգա«Բարդ խաղեր էին։ Հայաստանի հավաքականը միշտ լավ է պատրաստվում, և կարծում եմ` վաղը մեզ ծանր հանդիպում է սպասվում։ Բայց մենք նպատակաուղղված ենք հաղթանակի», - հայտարարել է Կիտեիշվիլին։Երևանում կայանալիք առաջին խաղում Վրաստանի հավաքականը հանդես կգա առանց երկու առանցքային խաղացողների՝ ավագ Գուրամ Կաշիայի և թիմի աստղ Խվիչա Կվարացխելիայի: Դեղին քարտերի պատճառով նրանք բաց կթողնեն հանդիպումը, սակայն Թբիլիսիում կայանալիք պատասխան խաղում խաղադաշտ դուրս կգան: Առաջիկա խաղում ավագի թևկապը կկրի Կիտեիշվիլին։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0e/83017253_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6521146c73d00cfa74625d235f68d6ee.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստանի ազգային հավաքական
ֆուտբոլ, հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստանի ազգային հավաքական
Հայաստանի հավաքականը շատ եռանդով է խաղալու, մեզ համար դժվար կլինի. Սանյոլ
20:46 19.03.2025 (Թարմացված է: 21:28 19.03.2025) Վիլլի Սանյոլը նշել է, որ Հայաստանի հավաքականի նոր մարզիչը ձգտելու է թիմին վերադարձնել նախկին խաղամակարդակը:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Հայաստանի հավաքականն ամենայն հավանականությամբ եռանդուն խաղ կցուցադրի վաղվա մրցամարտում, և Վրաստանի թիմին բարդ փորձություն է սպասվում: Այս մասին Երևանում կայացած նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլլի Սանյոլը:
Մարտի 20-ին և 23-ին Երևանում և Թբիլիսիում կկայանան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային հանդիպումները: Երկու խաղերի հանրագումարով հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը «C» լիգայից կտեղափոխվի «B» լիգա: Վրաստանի հաղթանակի դեպքում այդ երկրի հավաքականը կպահպանի տեղը «B» լիգայում:
Սանյոլը նշել է, որ ծանոթ է հայկական թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան'տ Սխիպի հետ: 4 տարի առաջ՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, նրանց թիմերն արդեն հանդիպել էին. Սանյոլը մարզում էր Վրաստանի հավաքականը, իսկ Վան'տ Սխիպը՝ Հունաստանի թիմը:
«Չմոռանանք, որ դրանից հետո նա աշխատել է «Այաքսում»։ Նման մարզիչն անշուշտ կձգտի Հայաստանին վերադարձնել իր նախկին խաղամակարդակը։ Բացի այդ, պատկերացնում եմ, թե որքան հզոր կլինի երկրպագուների աջակցությունը, այնպես որ, խաղը հաստատ հեշտ չի լինի։ Բայց մենք պատրաստ ենք պայքարել և լավ ֆուտբոլ ցուցադրել», - ընդգծել է Սանյոլը։
Վրաստանի հավաքականի ավագ Օթար Կիտեիշվիլին, մեկնաբանելով Ազգերի լիգայի շրջանակներում երկու թիմերի նախորդ հանդիպումները, նշել է, որ չի մասնակցել այդ խաղերին, բայց հետևել է դրանց:
Հիշեցնենք՝ այդ ժամանակ Հայաստանի հավաքականը երկու հանդիպումների հանրագումարով հաղթել էր Վրաստանին (2:2 և 2:1):
«Բարդ խաղեր էին։ Հայաստանի հավաքականը միշտ լավ է պատրաստվում, և կարծում եմ` վաղը մեզ ծանր հանդիպում է սպասվում։ Բայց մենք նպատակաուղղված ենք հաղթանակի», - հայտարարել է Կիտեիշվիլին։
Երևանում կայանալիք առաջին խաղում Վրաստանի հավաքականը հանդես կգա առանց երկու առանցքային խաղացողների՝ ավագ Գուրամ Կաշիայի և թիմի աստղ Խվիչա Կվարացխելիայի: Դեղին քարտերի պատճառով նրանք բաց կթողնեն հանդիպումը, սակայն Թբիլիսիում կայանալիք պատասխան խաղում խաղադաշտ դուրս կգան: Առաջիկա խաղում ավագի թևկապը կկրի Կիտեիշվիլին։