https://arm.sputniknews.ru/20250319/amerikjan-hatuk-banagnacn-asel-eerb-ktulanan-rusastani-dem-patzhamijvocnery-86927776.html
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Sputnik Արմենիա
Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում դրական արդյունքներ են սպասվում: 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T18:09+0400
2025-03-19T18:09+0400
2025-03-19T18:21+0400
ռուսաստան
ամն
սթիվեն ուիտկոֆ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_0:83:1600:983_1920x0_80_0_0_0e165b6bc0df54a5d68e5a7309905a21.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլանան Ուկրաինայում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։Մարտի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները չեն քննարկել պատժամիջոցների հարցը, սակայն, Ուիտկոֆի խոսքով, այդ մասին կխոսեն ավելի ուշ:Պուտինի և Թրամփի զրույցից ժամեր անց Կիևը հարձակվել է էներգետիկ օբյեկտի վրա. ՌԴ ՊՆՀատուկ բանագնացը դրական է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է համարում ռուսական խողովակաշարերով էներգակիրների արտահանման վերականգնումը, մասնավորապես` «Հյուսիսային հոսքով»։Ուիտկոֆը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԿՀՎ-ի ղեկավարությանը հանձնարարել է միանալ Ռուսաստանի հետ շփումներին: Պաշտոնյան նշել է, որ շուտով դրական արդյունքներ են սպասվում:Ավելի վաղ Ուիտկոֆը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի մանրամասները կքննարկվեն մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում:Կիևին ռազմական օգնության դադարեցումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի քննարկումների առաջնահերթ հարցերից է
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5c6d47b924e5154a7378dae66d16f254.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, սթիվեն ուիտկոֆ, պատժամիջոցներ
ռուսաստան, ամն, սթիվեն ուիտկոֆ, պատժամիջոցներ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
18:09 19.03.2025 (Թարմացված է: 18:21 19.03.2025) Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում դրական արդյունքներ են սպասվում:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլանան Ուկրաինայում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
«Մենք կհասնենք հրադադարի։ Կարծում եմ՝ դրանից հետո մյուս հարցերը՝ պատժամիջոցների թուլացում և այլն, կդառնան դետալներ, որոնք կհաջորդեն խաղաղության մասին լիարժեք պայմանավորվածությանը», - «Bloomberg TV»-ի եթերում ասել է դիվանագետը։
Մարտի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները չեն քննարկել պատժամիջոցների հարցը, սակայն, Ուիտկոֆի խոսքով, այդ մասին կխոսեն ավելի ուշ:
Հատուկ բանագնացը դրական է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է համարում ռուսական խողովակաշարերով էներգակիրների արտահանման վերականգնումը, մասնավորապես` «Հյուսիսային հոսքով»։
Ուիտկոֆը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԿՀՎ-ի ղեկավարությանը հանձնարարել է միանալ Ռուսաստանի հետ շփումներին: Պաշտոնյան նշել է, որ շուտով դրական արդյունքներ են սպասվում:
Ավելի վաղ Ուիտկոֆը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի մանրամասները կքննարկվեն մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում: