https://arm.sputniknews.ru/20250318/rd-i-hajastani-ev-adrbejani-erakvoghm-handznazhvoghvovy-voch-voq-chi-pakel-overchuk-86886179.html
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը ոչ ոք չի փակել. Օվերչուկ
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը ոչ ոք չի փակել. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ներկայում հանձնաժողովը «քնած» վիճակում է, սակայն գործընկերների շփումները շարունակվում են, նշել է Օվերչուկը: 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T17:03+0400
2025-03-18T17:03+0400
2025-03-18T17:03+0400
ալեքսեյ օվերչուկ
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70096290_0:69:1600:970_1920x0_80_0_0_b690a2fd9420edc73fd80a72076deb84.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը ոչ ոք չի դադարեցրել, թեև այս փուլում այն գտնվում է «քնած» վիճակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ուղիղ շփվել միմյանց հետ, արդյոք կլուծարվի՞ եռակողմ աշխատանքային խումբը։Նրա խոսքով՝ հանձնաժողովը ոչ ոք չի փակել, և «եթե գործընկերները դիմեն մեզ, ու մենք ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա, իհարկե, հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը»:Ընդ որում, նա հստակեցրել է, որ եռակողմ հանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը կախված է գործընկերներից։2021 թվականի հունվարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատումն է: Ռուսաստանի կողմից խմբի նախագահը Օվերչուկն է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70096290_176:0:1600:1068_1920x0_80_0_0_96b7e8748fb93fe682d285c8580b4ccd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը ոչ ոք չի փակել. Օվերչուկ
Ներկայում հանձնաժողովը «քնած» վիճակում է, սակայն գործընկերների շփումները շարունակվում են, նշել է Օվերչուկը:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը ոչ ոք չի դադարեցրել, թեև այս փուլում այն գտնվում է «քնած» վիճակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ուղիղ շփվել միմյանց հետ, արդյոք կլուծարվի՞ եռակողմ աշխատանքային խումբը։
«Նախ, շատ լավ է, որ ուղիղ շփում է ընթանում, դա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությամբ... Ըստ էության, հիմա այն գտնվում է «քնած» վիճակում, դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջև այդ թեմայով շփումներն կան», - ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը ոչ ոք չի փակել, և «եթե գործընկերները դիմեն մեզ, ու մենք ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա, իհարկե, հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը»:
Ընդ որում, նա հստակեցրել է, որ եռակողմ հանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը կախված է գործընկերներից։
2021 թվականի հունվարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատումն է: Ռուսաստանի կողմից խմբի նախագահը Օվերչուկն է։