https://arm.sputniknews.ru/20250318/putini-ev-trampi-zrujcy-nvor-jalta-che-ajl-bard-gvortsyntaci-mas-peskvov-86878324.html
Պուտինի և Թրամփի զրույցը «նոր Յալթա» չէ, այլ բարդ գործընթացի մաս. Պեսկով
Պուտինի և Թրամփի զրույցը «նոր Յալթա» չէ, այլ բարդ գործընթացի մաս. Պեսկով
Sputnik Արմենիա
Դեռ որոշված չէ` ով է լինելու Ռուսաստանի կողմից գլխավոր բանակցողը Վաշինգտոնի հետ երկխոսության ժամանակ։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T15:12+0400
2025-03-18T15:12+0400
2025-03-18T15:12+0400
դմիտրի պեսկով
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն կարծիքը, թե Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա զրույցը կարելի է անվանել «նոր Յալթա»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Ոչ, դա արդարացի չէ», – հայտարարել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։Նրա խոսքով` առաջնորդների հանդիպումը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար շփումների շղթայի զրույցներից մեկն է։Նա ընդգծել է, որ դա բարդ և մանրակրկիտ աշխատանք է, իսկ բոլոր այլ մտքերն այդ առիթով ենթադրություններ են։Պեսկովը նաև նշել է, որ հասարակության մեջ մի շարք էմոցիոնալ սպասումներ կան առաջիկա շփումից, բայց իրականում սա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության փուլերից մեկն է։Պուտինի և Թրամփի զրույցը կկայանա երկուստեք պայմանավորվածությամբ, հաստատել է Պեսկովը։Ով կլինի Ռուսաստանի կողմից գլխավոր բանակցողը Վաշինգտոնի հետ երկխոսության ժամանակ՝ դեռ որոշված չէ։«Ոչ, մենք լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է Պեսկովը լրագրողներին։Մամուլի քարտուղարը վստահեցրել է նաև, որ Կրեմլը լիարժեք տեղեկություն կտրամադրի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։«Մենք կտեղեկացնենք ձեզ լավագույն ձևով», – խոստացել է նա։ Կրեմլը հաստատել է` մարտի 19-ին կկայանա Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ամն, ռուսաստան
դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ամն, ռուսաստան
Պուտինի և Թրամփի զրույցը «նոր Յալթա» չէ, այլ բարդ գործընթացի մաս. Պեսկով
Դեռ որոշված չէ` ով է լինելու Ռուսաստանի կողմից գլխավոր բանակցողը Վաշինգտոնի հետ երկխոսության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն կարծիքը, թե Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա զրույցը կարելի է անվանել «նոր Յալթա»։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, դա արդարացի չէ», – հայտարարել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Նրա խոսքով` առաջնորդների հանդիպումը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար շփումների շղթայի զրույցներից մեկն է։
Նա ընդգծել է, որ դա բարդ և մանրակրկիտ աշխատանք է, իսկ բոլոր այլ մտքերն այդ առիթով ենթադրություններ են։
Պեսկովը նաև նշել է, որ հասարակության մեջ մի շարք էմոցիոնալ սպասումներ կան առաջիկա շփումից, բայց իրականում սա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության փուլերից մեկն է։
«Սա պատասխանատու աշխատանք է բարձր մակարդակով, և այն լուրջ մոտեցում է պահանջում», – հավելել է նա։
Պուտինի և Թրամփի զրույցը կկայանա երկուստեք պայմանավորվածությամբ, հաստատել է Պեսկովը։
Ով կլինի Ռուսաստանի կողմից գլխավոր բանակցողը Վաշինգտոնի հետ երկխոսության ժամանակ՝ դեռ որոշված չէ։
«Ոչ, մենք լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Մամուլի քարտուղարը վստահեցրել է նաև, որ Կրեմլը լիարժեք տեղեկություն կտրամադրի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Մենք կտեղեկացնենք ձեզ լավագույն ձևով», – խոստացել է նա։