https://arm.sputniknews.ru/20250318/inchu-vorvosh-arcakhciner-zrkvel-en-petakan-ajakcutjunic-karavarutjan-mvot-bvoghvoqi-akcia-e-86874711.html
Ինչու են որոշ արցախցիներ զրկվել պետական աջակցությունից. կառավարության մոտ բողոքի ակցիա է
Ինչու են որոշ արցախցիներ զրկվել պետական աջակցությունից. կառավարության մոտ բողոքի ակցիա է
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի 2 մասնակից այս պահին հրավիրվել են կառավարությունը խնդիրը քննարկելու համար։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T14:23+0400
2025-03-18T14:23+0400
2025-03-18T15:45+0400
տեսանյութեր
արցախ
արցախցի
բռնի տեղահանված
բողոքի ակցիա
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86874486_0:0:801:450_1920x0_80_0_0_152e5d8a3a93d2bfe7b7b2cc75949c5a.jpg.webp
Պետական որևէ աջակցությունից չօգտված մի խումբ բռնի տեղահանված արցախցիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության մոտ։Ակցիային մասնակցող կանանցից մեկը, որը բռնի տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է` իրենց փախստականի «թուղթ» տվել են, բայց մինչ այսօր որևէ աջակցությունից չեն օգտվել` ոչ 40+10 գումարից, ոչ էլ միանվագ 100 հազար դրամ աջակցությունից։Նշենք, որ 2023–ին Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ կառավարությունը միանվագ տրամադրեց 100 000–ական դրամ, իսկ բնակվարձի և կոմունալների համար ամեն անձը ստանում է ամսական 50 000–ական դրամ աջակցություն։Ակցիային մասնակից կանանցից մեկն էլ, որ մանկավարժ է և 5 երեխաների մայր, Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, թե ինչու են որոշ մարդիկ դուրս մնացել աջակցության ծրագրերից։Նա նշեց, որ իր ընտանիքի մյուս 6 անդամները ստացել են աջակցությունները, միայն ինքը չի ստացել, չնայած որ բազմիցս դիմել է իր տվյալները շտկելու համար։Կնոջ խոսքով` այս պահին ոչ մի լուծում չեն առաջարկում իրենց չստացած գումարները ստանալու համար։Բողոքի ակցիայի 2 մասնակից այս պահին մտել են կառավարությունը խնդիրը քննարկելու համար։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86874486_0:0:601:450_1920x0_80_0_0_7f51d29965cdf19eaa6f8462fac1c7fb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, արցախ, արցախցի, բռնի տեղահանված, բողոքի ակցիա
տեսանյութեր, видео, արցախ, արցախցի, բռնի տեղահանված, բողոքի ակցիա
Ինչու են որոշ արցախցիներ զրկվել պետական աջակցությունից. կառավարության մոտ բողոքի ակցիա է
14:23 18.03.2025 (Թարմացված է: 15:45 18.03.2025) Բողոքի ակցիայի 2 մասնակից այս պահին հրավիրվել են կառավարությունը խնդիրը քննարկելու համար։
Պետական որևէ աջակցությունից չօգտված մի խումբ բռնի տեղահանված արցախցիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության մոտ։
Ակցիային մասնակցող կանանցից մեկը, որը բռնի տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանից,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է` իրենց փախստականի «թուղթ» տվել են, բայց մինչ այսօր որևէ աջակցությունից չեն օգտվել` ոչ 40+10 գումարից, ոչ էլ միանվագ 100 հազար դրամ աջակցությունից։
Նշենք, որ 2023–ին Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ կառավարությունը միանվագ տրամադրեց 100 000–ական դրամ, իսկ բնակվարձի և կոմունալների համար ամեն անձը ստանում է ամսական 50 000–ական դրամ աջակցություն։
Ակցիային մասնակից կանանցից մեկն էլ, որ մանկավարժ է և 5 երեխաների մայր,
Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, թե ինչու են որոշ մարդիկ դուրս մնացել աջակցության ծրագրերից։
«Գրել են` ձեր սոցիալական քարտի համարները օպերատիվ շտաբը սխալ է տրամադրել։ Հիմա իմ մեղքը ո՞րն է, ես 4 անգամ դիմել եմ, ասել եմ` փոխեք իմ տվյալները։ Հիմա էլ բնակարանի սերտիֆիկատներն են մերժում։ Ինչու կորցնեմ իմ մասը, քի՞չ է կորցրածս»,–ասում է կինը և տարակուսում, որ այս ամենի հետևանքով ինքը չգիտի` որտեղից է` ո՛չ Արցախից է, ո՛չ Հայաստանից։
Նա նշեց, որ իր ընտանիքի մյուս 6 անդամները ստացել են աջակցությունները, միայն ինքը չի ստացել, չնայած որ բազմիցս դիմել է իր տվյալները շտկելու համար։
Կնոջ խոսքով` այս պահին ոչ մի լուծում չեն առաջարկում իրենց չստացած գումարները ստանալու համար։
Բողոքի ակցիայի 2 մասնակից այս պահին մտել են կառավարությունը խնդիրը քննարկելու համար։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը
ՀՀ քաղաքացիություն են ստացել։