00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպի Հայոց թեմի առաջնորդը մասնակցել է միջազգային օդանավակայանի վերագործարկմանը

© Photo : Kantsasar Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյան
 Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյան - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2025
Բաժանորդագրվել
Սիրիայի իշխանությունների կարծիքով՝ օդանավակայանի բացումը պատերազմից փախած քաղաքացիների վերադարձի համար խթան կհանդիսանա:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը մասնակցել է տեղի օդանավակայանի վերագործարկման արարողությանը։ Այս մասին հաղորդում է հայկական «Գանձասար» թերթը:
Առաջին ինքնաթիռը Հալեպի միջազգային օդանավակայան է ժամանել մարտի 18-ին Դամասկոսից: Բացման արարողությանը մասնակցել են նահանգի ղեկավարությունը, Հալեպի մուֆթին, ինչպես նաև տեղի հայկական, ասորական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները:
Սիրիայի իշխանությունները հույս ունեն, որ օդանավակայանի աշխատանքի վերսկսումը կօգնի հայրենիք վերադարձնել պատերազմից փախած սիրիացիներին, ինչպես նաև կդյուրացնի միջազգային կազմակերպություններից մարդասիրական օգնության ստացումը:
Թուրքիան ռազմական պատվիրակություն կուղարկի Սիրիա և ռազմական խորհրդատու կնշանակի. ԶԼՄ
Արքեպիսկոպոս Աշգարյանը շնորհավորել է ներկաներին օդանավակայանի բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս իրադարձությունը կխթանի Սիրիայի կայունության և բարգավաճման ապահովումը, և տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ կկարողանան ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների աշխատանքը վերականգնելու հարցում օգնություն է ցուցաբերում Սիրիայի նոր իշխանություններին:
Հալեպի օդանավակայանում տեղադրվել են ուղեբեռի ստուգման և ուղևորների գրանցման նոր համակարգեր, թարմացվել են ընդունարանները, իսկ ներքին տարածքները մասամբ վերակառուցվել են ըստ անվտանգության ժամանակակից նորմերի:
Հալեպում լուրջ դժվարություններ կան, մարդիկ խնայողություններով են ապրում. Պողիկյան
Լրահոս
0