https://arm.sputniknews.ru/20250318/hajastanic-rd-artagna-meknvoghnern-anvorvoshutjan-mej-en-kbn-harcum-e-anckacrel-86883618.html
Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներն անորոշության մեջ են. ԿԲ–ն հարցում է անցկացրել
Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներն անորոշության մեջ են. ԿԲ–ն հարցում է անցկացրել
Sputnik Արմենիա
ԿԲ նախագահը վստահեցրեց, որ մարզերում ապրող տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն ձգտում են ներգրավվել հայաստանյան աշխատաշուկայում։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T16:20+0400
2025-03-18T16:20+0400
2025-03-18T16:39+0400
հայաստան
ռուսաստան
մարտին գալստյան
արտագնա աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:170:1601:1070_1920x0_80_0_0_e6f7ba2f72cbc1f4539cdeb75c7bfc43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի անորոշության մեջ են` արժե՞ գնալ Ռուսաստան, թե՞ ոչ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ԿԲ նախագահը նշեց, որ այս մասին իրենց վերջին հարցումն արել են հեռախոսազանգի տարբերակով, ոչ թե անհատական շփման միջոցով, հարցման նպատակն էր պարզել` արդյոք արտագնա աշխատանքի մեկնելու մոտիվացիա կա, թե ոչ։ԿԲ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ–ում կան գյուղեր կամ մարզեր, որտեղ տղամարդկանց հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքի մեկնելն էր, մինչդեռ հիմա, Գալստյանի խոսքով, նրանք ձգտում են ներգրավվել հայաստանյան աշխատանքի շուկայում, մասնավորապես` շինարարության ոլորտում։Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներին, ապա ԿԲ նախագահը նշեց` եթե մինչև հիմա արտագնա մեկնողներն իրենց աշխատած գումարի շուրջ 80 տոկոսը փոխանցում էին անկանխիկ եղանակով, իսկ վերջին 20 տոկոսը բերում էին իրենց հետ, ապա հիմա, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, ռուսական բանկերը փոխանցումների խնդիրներ ունեն։ Արդյունքում, կանխիկ գումարի տեսակարար կշիռը մեծացել է. մարդիկ ճանապարհներ են փնտրում գումարը ՀՀ փոխանցել կանխիկ տարբերակով։Հարցին` արդյոք արտագնա մեկնողների մեջ ներգրավված են նաև Արցախից բռնի տեղահանվածները, Գալստյանը պատասխանեց, որ այդ մասով առանձնացված հարցում կամ վիճակագրություն չեն անցկացրել, սակայն հայաստանյան աշխատաշուկայում գրանցված է ավելի քան 20 հազար արցախցի։Նշենք, որ «Ռոսստատի» տվյալներով՝ Ռուսաստանում բնակարանային շինարարությունը 2024 թ. դեկտեմբերին կրճատվել է 19,1 %–ով, իսկ ամբողջ 2024 թ.համար՝ 2,4%–ով։Հիշեցնենք` Ռուսաստանը մշտապես եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը։ 2024 թվականին 2021 թվականի համեմատ դրանց ծավալն աճել է ավելի քան 4 անգամ՝ կազմելով մոտ 3 մլրդ 821 մլն դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:0:1427:1070_1920x0_80_0_0_77e3eb1b89343ad1983dffd7cb2c3245.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մարտին գալստյան, արտագնա աշխատանք
հայաստան, ռուսաստան, մարտին գալստյան, արտագնա աշխատանք
Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներն անորոշության մեջ են. ԿԲ–ն հարցում է անցկացրել
16:20 18.03.2025 (Թարմացված է: 16:39 18.03.2025) ԿԲ նախագահը վստահեցրեց, որ մարզերում ապրող տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն ձգտում են ներգրավվել հայաստանյան աշխատաշուկայում։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի անորոշության մեջ են` արժե՞ գնալ Ռուսաստան, թե՞ ոչ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
ԿԲ նախագահը նշեց, որ այս մասին իրենց վերջին հարցումն արել են հեռախոսազանգի տարբերակով, ոչ թե անհատական շփման միջոցով, հարցման նպատակն էր պարզել` արդյոք արտագնա աշխատանքի մեկնելու մոտիվացիա կա, թե ոչ։
«Երբ 7 կամ 10 տարի առաջ հարցում էինք անում, մարդիկ արդեն փետրվարին հստակ գիտեին` գնալու են, թե ոչ։ Հիմա անորոշությունը բավականին մեծ է։ Ենթադրում ենք, որ նրանք ՀՀ–ում կմնան ու կներգրավվեն հայաստանյան աշխատաշուկայում։ Բացի անորոշությունից, նվազել է նրանց թիվը, ովքեր ուզում են արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան. նրանք անցած տարի չեն մեկնել ու այս տարի էլ դեռ չգիտեն` մեկնելու են, թե ոչ»,– ասաց Գալստյանը։
ԿԲ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ–ում կան գյուղեր կամ մարզեր, որտեղ տղամարդկանց հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքի մեկնելն էր, մինչդեռ հիմա, Գալստյանի խոսքով, նրանք ձգտում են ներգրավվել հայաստանյան աշխատանքի շուկայում, մասնավորապես` շինարարության ոլորտում։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներին, ապա ԿԲ նախագահը նշեց` եթե մինչև հիմա արտագնա մեկնողներն իրենց աշխատած գումարի շուրջ 80 տոկոսը փոխանցում էին անկանխիկ եղանակով, իսկ վերջին 20 տոկոսը բերում էին իրենց հետ, ապա հիմա, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, ռուսական բանկերը փոխանցումների խնդիրներ ունեն։ Արդյունքում, կանխիկ գումարի տեսակարար կշիռը մեծացել է. մարդիկ ճանապարհներ են փնտրում գումարը ՀՀ փոխանցել կանխիկ տարբերակով։
Հարցին` արդյոք արտագնա մեկնողների մեջ ներգրավված են նաև Արցախից բռնի տեղահանվածները, Գալստյանը պատասխանեց, որ այդ մասով առանձնացված հարցում կամ վիճակագրություն չեն անցկացրել, սակայն հայաստանյան աշխատաշուկայում գրանցված է ավելի քան 20 հազար արցախցի։
Նշենք, որ «Ռոսստատի» տվյալներով՝ Ռուսաստանում բնակարանային շինարարությունը 2024 թ. դեկտեմբերին կրճատվել է 19,1 %–ով, իսկ ամբողջ 2024 թ.համար՝ 2,4%–ով։
Հիշեցնենք` Ռուսաստանը մշտապես եղել է դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը։ 2024 թվականին 2021 թվականի համեմատ դրանց ծավալն աճել է ավելի քան 4 անգամ՝ կազմելով մոտ 3 մլրդ 821 մլն դոլար։