https://arm.sputniknews.ru/20250318/hajastani-karavarutjuny-gvovesti-e-arzhani-ekh-patgamavvorner-86895146.html
Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի․ ԵԽ պատգամավորներ
Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի․ ԵԽ պատգամավորներ
Sputnik Արմենիա
Եվրոպացի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան ևս կարձագանքի Հայաստանի՝ հայ-թուրքական սահմանը բացելու պատրաստակամությանը։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T20:31+0400
2025-03-18T20:31+0400
2025-03-18T20:31+0400
եվրախորհրդարան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27601246_0:0:1600:901_1920x0_80_0_0_7575d1c760914b07380fbeae1bf9e897.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Այս մասին համապատասխան հայտարարությունը հրապարակված է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում։Պատգամավորները հատուկ շեշտադրել են՝ Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի այս նշանակալի իրադարձության համար, որ ընդունում է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ, և համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամություն է հայտնում:Միաժամանակ, պատգամավորները հույս են հայտնել, որ սահմանազատման գործընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը առաջընթաց կգրանցեն՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ Նրանք շեշտել են, որ սա կարևոր է կապերի ընդլայնման, կայուն խաղաղության հաստատման և համայնքների միջև հաշտեցման համար։Նրանք նաև հույս են հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը ևս կօգտվի տարածաշրջանում ընթացիկ դրական իրադարձություններին աջակցելու հնարավորությունից և փոխադարձաբար կարձագանքի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ի շահ իր քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի:Հավելենք, որ հայտարարությունը ստորագրել են ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահ, ԵԽ պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, պատգամավոր Նիլս Ուշակովսը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը, ԵԽ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Դեն Բարնան։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27601246_138:0:1466:996_1920x0_80_0_0_9881e90f4e340e69ca700a6a2d8cc05b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թուրքիա
եվրախորհրդարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թուրքիա
Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի․ ԵԽ պատգամավորներ
Եվրոպացի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան ևս կարձագանքի Հայաստանի՝ հայ-թուրքական սահմանը բացելու պատրաստակամությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Այս մասին համապատասխան հայտարարությունը հրապարակված է
Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում։
Պատգամավորները հատուկ շեշտադրել են՝ Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի այս նշանակալի իրադարձության համար, որ ընդունում է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ, և համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամություն է հայտնում:
«Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական հնարավորությունից՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով խաղաղության համաձայնագիրը»,- նշված է հայտարարության մեջ:
Միաժամանակ, պատգամավորները հույս են հայտնել, որ սահմանազատման գործընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը առաջընթաց կգրանցեն՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ Նրանք շեշտել են, որ սա կարևոր է կապերի ընդլայնման, կայուն խաղաղության հաստատման և համայնքների միջև հաշտեցման համար։
Նրանք նաև հույս են հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը ևս կօգտվի տարածաշրջանում ընթացիկ դրական իրադարձություններին աջակցելու հնարավորությունից և փոխադարձաբար կարձագանքի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ի շահ իր քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի:
Հավելենք, որ հայտարարությունը ստորագրել են ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահ, ԵԽ պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, պատգամավոր Նիլս Ուշակովսը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը, ԵԽ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Դեն Բարնան։