https://arm.sputniknews.ru/20250318/gazaji-hatvatsum-israjeli-harvatsneri-hetevanqvov-mahacatsneri-tivy-hasel-e-310-i-86864785.html
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի
Sputnik Արմենիա
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվում են ՀԱՄԱՍ–ի օբյեկտներին, իսկ դրանց նպատակն է ազատ արձակել բոլոր առևանգվածներին։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T10:21+0400
2025-03-18T10:21+0400
2025-03-18T10:24+0400
իսրայել
գազայի հատված
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86860529_2:0:1280:719_1920x0_80_0_0_9e1ab6ac7687227d97ed00be240f7e90.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի։ Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:«Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ կան»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը:Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվում են ՀԱՄԱՍ–ի օբյեկտներին, իսկ դրանց նպատակն է ազատ արձակել բոլոր առևանգվածներին։Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86860529_281:0:1240:719_1920x0_80_0_0_c41335859f0b7dc196d39e64face3e11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, զոհ
իսրայել, գազայի հատված, զոհ
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի
10:21 18.03.2025 (Թարմացված է: 10:24 18.03.2025) Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվում են ՀԱՄԱՍ–ի օբյեկտներին, իսկ դրանց նպատակն է ազատ արձակել բոլոր առևանգվածներին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի։ Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
«Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ կան»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ
հաղորդվել էր, որ ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվում են ՀԱՄԱՍ–ի օբյեկտներին, իսկ դրանց նպատակն է ազատ արձակել բոլոր առևանգվածներին։
Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։