https://arm.sputniknews.ru/20250318/erb-en-hatvel-busabanakan-ajgu-kaghninery-parzabanum-e-tnorenutjuny-86865162.html
Ե՞րբ են հատվել Բուսաբանական այգու կաղնիները. պարզաբանում է տնօրենությունը
Ե՞րբ են հատվել Բուսաբանական այգու կաղնիները. պարզաբանում է տնօրենությունը
Sputnik Արմենիա
Բուսաբանական այգում հատված կաղնիների կենսունակության աստիճանը կորոշվի դենդրոչափական ուսումնասիրություններից հետո։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T10:42+0400
2025-03-18T10:42+0400
2025-03-18T10:44+0400
հայաստան
բուսաբանական այգի
ծառ
կաղնի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0f/86799381_0:592:1536:1456_1920x0_80_0_0_3446bce57b0fb0a6a4c419cd75237914.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանի բուսաբանական այգում կտրված 30 ծառերից մոտ 20–ը հատվել են 2024 թվականի աշնանը, իսկ մնացածը` մի քանի տարի առաջ։ Այս հայտարարությունը տարածել է այգու տնօրենությունը` արձագանքելով սոցցանցային հրապարակումներին։«Ֆեյսբուքի» օգտատեր Էդուարդ Հայրումյանը օրերս լուսանկարներ է հրապարակել, որոնցում շուրջ 30 հատ կոճղ է երևում` 30-50 սմ տրամաչափով։Նշվում է, որ նույնիսկ ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է` մեկ տասնյակից ավելի կոճղերն ունեն մի քանի տարվա հատման վաղեմություն։ Բուսաբանական այգուց վստահեցնում են` մոտ 20 հատ ծառ հատվել է 2024 թ-ի աշնանը։Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։Հիշեցնենք, որ Ժաննա Հովակիմյանը 2025 թվականի հունվարին է նշանակվել Բուսաբանական այգու տնօրեն։ Նրանից առաջ տնօրենի պարտականությունները կատարում էր Աննա Ղուկասյանը, որը փոխարինել էր նախկին տնօրեն Արսեն Գասպարյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0f/86799381_0:448:1536:1600_1920x0_80_0_0_9e2ce9b73618d90594a74852d7d68692.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուսաբանական այգի, ծառ, կաղնի
հայաստան, բուսաբանական այգի, ծառ, կաղնի
Ե՞րբ են հատվել Բուսաբանական այգու կաղնիները. պարզաբանում է տնօրենությունը
10:42 18.03.2025 (Թարմացված է: 10:44 18.03.2025) Բուսաբանական այգում հատված կաղնիների կենսունակության աստիճանը կորոշվի դենդրոչափական ուսումնասիրություններից հետո։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանի բուսաբանական այգում կտրված 30 ծառերից մոտ 20–ը հատվել են 2024 թվականի աշնանը, իսկ մնացածը` մի քանի տարի առաջ։ Այս
հայտարարությունը տարածել է այգու տնօրենությունը` արձագանքելով սոցցանցային հրապարակումներին։
«Ֆեյսբուքի» օգտատեր Էդուարդ Հայրումյանը օրերս
լուսանկարներ է հրապարակել, որոնցում շուրջ 30 հատ կոճղ է երևում` 30-50 սմ տրամաչափով։
«Ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի ծառահատումների հետ, և նրա օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի հրամանի` մասնագիտական հանձնախումբը 2025թ-ի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել է կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ շուրջ 30 հատ կոճղ կա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նույնիսկ ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է` մեկ տասնյակից ավելի կոճղերն ունեն մի քանի տարվա հատման վաղեմություն։ Բուսաբանական այգուց վստահեցնում են` մոտ 20 հատ ծառ հատվել է 2024 թ-ի աշնանը։
Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։
Հիշեցնենք, որ Ժաննա Հովակիմյանը 2025 թվականի հունվարին է նշանակվել Բուսաբանական այգու տնօրեն։ Նրանից առաջ տնօրենի պարտականությունները կատարում էր Աննա Ղուկասյանը, որը փոխարինել էր նախկին տնօրեն Արսեն Գասպարյանին։