00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ. Գալստյան

© Sputnik / Aram NersesyanՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2025
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԲ նախագահը նշեց, որ 2025 թ. 1–ին եռամսյակի ընթացքում 12–ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին` փետրվարին կազմելով 2.5 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների ու ծառայությունների գները դեռևս շարունակում են մնալ հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները` խիստ։ Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների ԿԲ–ներն առաջիկայում կպահպանեն դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները։ Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ»,– նշեց նա։
Գալստյանն ասաց, որ 2025 թ. 1–ին եռամսյակի ընթացքում 12–ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին` փետրվարին կազմելով 2.5 տոկոս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գնաճի մակարդակը մոտեցել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած գնաճի առավելագույն մակարդակին, որը ԿԲ–ն թույլատրելի է համարում տնտեսության կայունության պահպանման համար։ Գնաճի առավելագույն մակարդակը կազմել է 3 +/- 1 % (մինչև 2025 թ. այն կազմում էր 4 +/- 1,5%):
Ըստ ԿԲ նախագահի` տնտեսական աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի բարձր աճը։
Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա դրանց նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանաջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք։
«Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակի թուլացել են` արտահայտելով աշխատավարձի բարձրացում և գնաճային սպասումների աստիճանական կայունացում»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 6.75%։
Լրահոս
0