https://arm.sputniknews.ru/20250318/arevmutqi-het-haraberutjunnery-karevvor-en-bajc-voch-i-hashiv-rusastani-tevanjan-86886290.html
Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Թևանյան
Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Թևանյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի խոսքով՝ Արցախը հանձնվեց նաև այն պատճառով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն իսպառ բացառվեց։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T17:03+0400
2025-03-18T17:03+0400
2025-03-18T17:46+0400
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86886029_0:25:1280:745_1920x0_80_0_0_6af1dabe926b39257b291995a014a9fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, բայց ոչ ի հաշիվ, առավել ևս՝ ոչ ընդդեմ Ռուսաստանի։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։Նա շեշտեց՝ նախորդ տարի Դոնբաս իրենց այցի գերնպատակը թեպետ հումանիտար էր, բայց նաև քաղաքական ուղերձ էր․ Հայաստանում բոլորը չէ, որ մտածում են այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները շատ հստակ ու պլանավորված ձևով փչացրել են։ Հավելեց՝ հայ-ռուսական հարաբերությունների փչացման գործիքակազմերից մեկն էլ արևմտաթուրքական շրջանակներից ուղղորդվող այն որոշումն էր, որը կայացվեց 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում։«Համաձայն այդ որոշման՝ Արցախը պետք է հանձնվեր, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի սպառ բացառվեր։ Դա ՀՀ շահերի կոպիտ ոտնահարում էր»,- ասաց Թևանյանը։Հիշեցնենք, որ 2024թ–ի սեպտեմբերի 16–ին «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/12/86886029_60:0:1197:853_1920x0_80_0_0_c7532c8c81d6d3e10fc5f60112adc0a1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), հայաստան, ռուսաստան
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), հայաստան, ռուսաստան
Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Թևանյան
17:03 18.03.2025 (Թարմացված է: 17:46 18.03.2025) Քաղաքական գործչի խոսքով՝ Արցախը հանձնվեց նաև այն պատճառով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն իսպառ բացառվեց։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, բայց ոչ ի հաշիվ, առավել ևս՝ ոչ ընդդեմ Ռուսաստանի։ Այսօր
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա շեշտեց՝ նախորդ տարի Դոնբաս իրենց այցի գերնպատակը թեպետ հումանիտար էր, բայց նաև քաղաքական ուղերձ էր․ Հայաստանում բոլորը չէ, որ մտածում են այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։
«Մենք կարևորում ենք հայ-ռուսական հարաբերությունները և դրանց ռազմավարական բնույթին տալիս ենք շատ բարձր նշանակություն»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները շատ հստակ ու պլանավորված ձևով փչացրել են։ Հավելեց՝ հայ-ռուսական հարաբերությունների փչացման գործիքակազմերից մեկն էլ արևմտաթուրքական շրջանակներից ուղղորդվող այն որոշումն էր, որը կայացվեց 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում։
«Համաձայն այդ որոշման՝ Արցախը պետք է հանձնվեր, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի սպառ բացառվեր։ Դա ՀՀ շահերի կոպիտ ոտնահարում էր»,- ասաց Թևանյանը։
Հիշեցնենք, որ 2024թ–ի սեպտեմբերի 16–ին «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ
այցելել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։