https://arm.sputniknews.ru/20250317/khaghaghutjan-hamadzajnagri-teqsty-kap-chuni-khaghaghutjan-het-raffi-hvovhannisjan-86832799.html
«Խաղաղության համաձայնագրի» տեքստը կապ չունի խաղաղության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
«Խաղաղության համաձայնագրի» տեքստը կապ չունի խաղաղության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը վստահ է, որ համաձայնագիրը կազմվել է գոյութենական սպառնալիքի ներքո։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T11:21+0400
2025-03-17T11:21+0400
2025-03-17T11:22+0400
րաֆֆի հովհաննիսյան
խաղաղության պայմանագիր
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38293167_0:0:1600:901_1920x0_80_0_0_96826f85ebcd5832968cdd3d2cc12c20.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Խաղաղության համաձայնագրի» տեքստը կապ չունեն արժանապատիվ, տևական և իսկական խաղաղության հետ։ Կարծում է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա այսօր հանդես է եկել հայտարարությամբ։Հովհաննիսյանը համոզված է, որ որևէ նման նախապայմանագիր բերելու է հանձնվող կողմի ամբողջական կործանման և/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է` իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում և պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է:Նա հավելել է նաև, որ արդի համաձայնագիրը կազմվել է գոյութենական սպառնալիքի ներքո, ուստի նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38293167_138:0:1562:1068_1920x0_80_0_0_e635243d41b6cd6d81712f3a316d98bb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
րաֆֆի հովհաննիսյան, խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական
րաֆֆի հովհաննիսյան, խաղաղության պայմանագիր, հայ-ադրբեջանական
«Խաղաղության համաձայնագրի» տեքստը կապ չունի խաղաղության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
11:21 17.03.2025 (Թարմացված է: 11:22 17.03.2025) Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը վստահ է, որ համաձայնագիրը կազմվել է գոյութենական սպառնալիքի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Խաղաղության համաձայնագրի» տեքստը կապ չունեն արժանապատիվ, տևական և իսկական խաղաղության հետ։ Կարծում է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա այսօր հանդես է եկել հայտարարությամբ։
Հովհաննիսյանը համոզված է, որ որևէ նման նախապայմանագիր բերելու է հանձնվող կողմի ամբողջական կործանման և/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։
«Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը»,– գրել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է` իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում և պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է:
Նա հավելել է նաև, որ արդի համաձայնագիրը կազմվել է գոյութենական սպառնալիքի ներքո, ուստի նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։