https://arm.sputniknews.ru/20250317/hajkakan-aviaughinery-aprili-7ic--dadarecnum-e-trichqnery-parzabanum-86833754.html
«Հայկական ավիաուղիները» ապրիլի 7–ից դադարեցնում է թռիչքները. պարզաբանում
«Հայկական ավիաուղիները» ապրիլի 7–ից դադարեցնում է թռիչքները. պարզաբանում
Sputnik Արմենիա
Ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնել է պատճառները։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T11:41+0400
2025-03-17T11:41+0400
2025-03-17T12:02+0400
ինքնաթիռ
«հայկական ավիուղիներ» ավիաընկերություն
ուղևոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81825538_0:417:1365:1185_1920x0_80_0_0_abcea0e833aa071ad8d12c1384762ae8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։Ավիաընկերությունը նախատեսում է նոր օդանավեր ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի նոր ու հետաքրքիր ուղղություններ բացահայտել։Հիշեցնենք, որ ընկերությունը թռիչքները ժամանակավորապես դադարեցրել էր նաև 2024 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Այդ ժամանակ պատճառն ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն էր։Նշենք, որ «Հայկական ավիաուղիները» շահագործում է 2 օդանավ, որոնցից մեկը սպասարկում է դեպի ՌԴ քաղաքներ չվերթերը, իսկ մյուսը՝ վրացական ուղղությունը։Ընկերությունը նաև բանակցություններ էր վարում հնդկական կողմի հետ և փետրվար-մարտ ամիսներից հնարավոր է` մեկնարկեին դեպի Դելի ուղիղ թռիչքները։Ընթացիկ տարվա հունվարի 25-ին էլ հայտարարել էր դեպի Վոլգոգրադ նոր ուղղության մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81825538_0:130:1366:1154_1920x0_80_0_0_5fea122ff94342e618e9cd3a6ac45797.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, «հայկական ավիուղիներ» ավիաընկերություն, ուղևոր
ինքնաթիռ, «հայկական ավիուղիներ» ավիաընկերություն, ուղևոր
«Հայկական ավիաուղիները» ապրիլի 7–ից դադարեցնում է թռիչքները. պարզաբանում
11:41 17.03.2025 (Թարմացված է: 12:02 17.03.2025) Ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնել է պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ընկերությունը
հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։
«Բոլոր այն ուղևորներին, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական վերադարձի համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիների» կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար»,– ասված է հաղորդագրությունում։
Ավիաընկերությունը նախատեսում է նոր օդանավեր ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի նոր ու հետաքրքիր ուղղություններ բացահայտել։
Հիշեցնենք, որ
ընկերությունը թռիչքները ժամանակավորապես դադարեցրել էր նաև 2024 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Այդ ժամանակ պատճառն ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն էր։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիները» շահագործում է 2 օդանավ, որոնցից մեկը սպասարկում է դեպի ՌԴ քաղաքներ չվերթերը, իսկ մյուսը՝ վրացական ուղղությունը։
Ընկերությունը նաև բանակցություններ էր վարում հնդկական կողմի հետ և փետրվար-մարտ ամիսներից հնարավոր է` մեկնարկեին դեպի Դելի ուղիղ թռիչքները։
Ընթացիկ տարվա հունվարի 25-ին էլ հայտարարել էր դեպի Վոլգոգրադ նոր ուղղության մասին։